Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արջ

Vikidia-ից
Գորշ արջը սպառնում է թշնամուն

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է: Իսկ գորշ արջերը լինում են և՛ հարդագույն, և՛ շագանակագույն, և՛ գրեթե սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է։ Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում։ Ամբողջ կյանքն անց են կացնում սառույցների մեջ, ջուրը նրանց հարազատ տարերքն է: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լող տալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ. Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով: Երբ գալիս է ձագեր ծնելու ժամանակը, էգ արջը մտնում է ձյունե անձավը։ Այդ հսկա, 700 կգ (իսկ արուները մինչև 1000 կգ) քաշով կենդանիների նորածին քոթոթները առնետից մի քիչ են մեծ լինում: Մինչև նրանք չմեծանան, մայր արջը որջից դուրս չի գա: Գորշ արջերն ապրում են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում՝ գրեթե ամբողջ անտառային գոտում, բացառությամբ նրա հարավային շրջանների։ Նրանք ապրում են և՛ հարթավայրերում, և՛ լեռներում, այնտեղ, ուր կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ։ Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ, գորտեր ու ձկներ բռնում։ Արջը մեղրի մեծ սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստարանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել մինչև գարուն։ Շատ է մեծ գազանը, ձմռանը դժվար է լինում սնունդ հայթայթելը ինչպես նաև խոր ձյուների միջով շարժվելը:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են:

Արջի քունը թեթև է քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը չի նվազում։ Մայր, արջը որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին զուր չեն նրանց «դայակներ» անվանում։ Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին հունվար փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն Նա ոչ մի կերպ չէր կարողանա այդպիսի մի ընտանիք աճեցնել եթե ձագուկներն ընդամենը կես կիլոգրամ քաշով չծնվեին։ Մինչև գարուն էլ նրանք դանդաղ են աճում որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած, բայց հետո այնքան են աճում, որ երբեմն, նույնիսկ, դառնում են երկուսուկես մետր երկարությամբ և մինչև 650 կգ քաշով հսկաներ. Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Գարնանն արջը «գայլի ախորժակ» է ունենում և դեռ մի բան էլ ավելի: Ասում են, թե ձմռանն արջը «թաթն է ծծում»։ Բայց այդպես հո չես կշտանա Իրականում Նա թաթը չի էլ ծծում Պարզապես ձմռան Գորշ արջեր կեսին փոխվում է արջի թաթի մաշկը ու քոր է գալիս, նա էլ կիսաքուն վիճակում արշեր լիզելով մաքրում է հին կաշին: Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար արջին ծուռթաթ են անվանել։ Բայց իզուր, արջն արագաշարժ է և կարող է վազել-հասնել նույնիսկ ձիուն: Գորշ արջերը լավ են վարժեցվում: Անցյալում գնչուներն արջ էին պտտեցնում գյուղերով ու քաղաքներով, զարմանահրաշ բաներ ցուցադրում: Իսկ կրկեսում արջերին սովորեցրել են, նույնիսկ, հեծանիվ և մոտոցիկլետ վարել։ Գորշ արջերը բարեկամանում են վարժեցնողների հետ: Իսկ, այ, սպիտակ արջերը վատ «աշակերտներ» են: Փորձված շատ վարժեցնողներ սպիտակ արջին համարում են ամենավտանգավոր գազանը: