Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կարմրակատար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Gold Finch.jpg

Այս փոքրիկ թռչունը՝ կարմրակատարը, շատ պճնամոլն է։ Արուի ճակատն ու կոկորդը կարմիր են, սև թևերին վառ դեղին շերտեր ունի, մեջքը դարչնագույն է, իսկ կատարը, ծոծրակն ու սպիտակ այտերի եզրաշերտերը սև են։ Էգի գունավորումը նույնն է, միայն քիչ ավելի գունատ։ Կարմրակատարը անտառների ամենագեղեցիկ թռչուններից է։ Կարմրակատարը բնակություն է հաստատում նոսր անտառներում, ինչպես նաև զբոսայգիներում։ Բայց առանձնապես սիրում է պուրակներով ու անտառակներով, պտղատու մեծ այգիներով ու մոլախոտերի թփերով բաց տեղանք, ուր նա սնվում է։ Աշնանն ու ձմռանը կարմրակատարները քոչում են, բայց ոչ հեռու։ Մեր հանրապետության տարածքում տարածված կովկասյան կարմրակատարն այստեղ նստակյաց է։ Ձմռանը մեզ մոտ կարելի է տեսնել նաև սիբիրյան կարմրակատարի։ Կարմրակատարի բույնը գավաթանման, ճարտար մի «կառույց» է՝ պատրաստված սարդոստայնաձև ագուցված բարակ ցողուններից ու արմատներից։ Բնի ներսում փռված է ձիու մազի, բրդի ու փետուրների հետ խառը բույսերի մազմզուկ, իսկ դրսից այն պատված է մամուռով ու կեչու կեղևի կտորտանքով։ Բարձր ծառին այն չի էլ երևում։ Ծնողներն իրենց 4-6 ձագուկներին կերակրում են միջատներով, իսկ իրենք սնվում են սերմերով։ Վնասատու միջատներին, հատկապես լվիճներին, ոչնչացնելով կարմրակատարներն օգուտ են տալիս գյուղատնտեսությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։