Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կաբո Վերդե

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Cape Verde.svg

Կաբո Վերդեն գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արևմտյան ափից 620 կմ հեռավորության վրա։ Զբաղեցնում է Կանաչ Հրվանդանի կղզիները։

Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կանբազմաթիվ հրաբխային կոներ։ Առավելագույն բարձրությունը 2829մ է։ Կլիման արեվադարձային է, տարածված են անապատներն ու կիսաանապատները։ Կենդանական աշխարհն աղքատ է։

Երկիրը եղել է Պորտուգալիայի գաղութը։ Անկախություն է ձեռք բերել 1975 թ-ի հուլիսի 5-ին։

Կաբո Վերդեի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են սուրճ, ադամաթուզ, եգիպտացորեն, գետնանուշ, շաքարեղեգ, ծխախոտ և այլն։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։ Արդյունահանում են կերակրի աղը։ Զարգացած է ձկնորսությունը։