Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լիճ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գետնի վրայով հոսում են գետեր ու առվակներ, գետնի տակից բխում են աղբյուրներ ու աղբյուրակներ, և երբ նրանց ջրերը կուտակվում են որևէ իջվածքում, լիճ է գոյանում։ Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան։ Երկրագնդի ամենախոր լիճը Սիբիրում գտնվող Բայկալ լիճն է։ Նրա միջին խորությունն ավելի քան 700 մ է, իսկ միջին լայնությունը հասնում է տասնյակ կիլոմետրերի։ Ափերը եզերող լեռներն, ասես, կախված են ջրի մակերևույթին փռված մշուշի վրա։ Ձգվում է լիճը հարյուրավոր կիլոմետրեր, և տեղացիներն այն ծով են անվանում։ Ջուրը վճիտ է ու թափանցիկ։ Հանդարտ ու արևոտ եղանակին երեսուն մետր խորքից երևում է լճի հատակը։ Հարյուրավոր գետեր ու գետակներ են թափվում Բայկալ, բայց սկիզբ է առնում միայն Անգարա գետը՝ Սիբիրի հզոր Ենիսեյ գետի խոշորագույն վտակներից մեկը։

Անապատներում ու չոր տափաստաններում սփռված են բազմաթիվ անհոսք լճեր, որոնք այդպես են անվանվում, որովհետև նրանցից գետեր սկիզբ չեն առնում։ Այդ լճերում կուտակվող ջուրն ի վերջո գոլորշիանում է, իսկ հատակին մնում է աղը։ Որոշ լճերի ջուրն այնքան աղի է, որ բույսերն ու կենդանիներն այնտեղ չեն կարողանում ապրել։ Այդ պատճառով Մերձավոր Արևելքում գտնվող այդպիսի աղի լճերից մեկն անվանել են Մեռյալ ծով։ Վիկտորիա լիճը գտնվում է հասարակածում, Աֆրիկայի գրեթե կենտրոնում։