Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լեոնարդո դա Վինչի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1502 թ. ամռանը Ֆլորենցիայի բնակիչները փողոցում հաճախ էին տեսնում անսովոր արտաքինով մի մարդու։ Երկար, ալեխառն մազերը լայն բերետի տակից թափվում էին ուսերին ու թիկունքին։ Դեմքը շրջանակող մեծ մորուքն իջնում էր մինչև կուրծքը, իսկ թավ, կիտված հոնքերի տակից ուշադիր նայում էր քննախույզ հայացքը։ Լայն հագուստը թաքցնում էր պարթև հասակն ու հաղթանդամ մարմինը։ Լեոնարդո դա Վինչին էր այդ մարդը, իտալացի հռչակավոր նկարիչը, քանդակագործն ու ճարտարապետը։ Նա նաև հրաշալի ինժեներ էր, մաթեմատիկոս և անատոմ։ Նա նկարում էր, գյուտեր անում, կառուցում։ Մահից հետո նա թողեց 7 հազար ձեռագիր էջ, որոնք մինչև այսօր էլ դեռ լրիվ ուսումնասիրված։ Շատ ու շատ զարմանալի բաներ գտան այդ ձեռագրերում՝ է՜լ «թռչնաթիռի» ու պարաշյուտի, է՜լ սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, է՜լ ջրանցքների, մետաղահալման վառա- րանների ու գլոցահաստոնների, տպագրական ու հողափոր մեքենաների նախագծեր։ ճետագա հարյուրավոր տարիների ընթացքում այդ ամենը հորինում էին նորից։ Ինքնաթիռի երևան գալուց շատ ու շատ առաջ Լեոնարդո դա Վինչին արդեն ստեղ- ծել էր թռչուն հիշեցնող թռչող ապարատ։ Սակայն այն ժամանակների տեխնիկայի ցածր մակարդակը Լեոնարդոյին խան- գարեց իրականացնելու իր նորարարական մտահղացումները՝ չէ որ նա դարերով առաջ էր անցել իր ժամանակից Իսկ ահա Լեոնարդո-նկարչի ստեղծագործություններն ավելի երջանիկ ճակատագիր ունեցան։ Նրա նկարներով ու անհամար գծանկարներով սքանչացել են թե նրա ժամանակակիցները և թե հետագա սերունդները։ Այսօր էլ մարդիկ ժամերով հերթ են կանգնում նրա ստեղծած թեկուզ մեկ նկար տեսնելու համար Իսկ ինչու են Լեոնարդոյի ստեղծագործությունները դեպի իրենց ձգում էին միլինավոր մարդկանց։ Նրա նկարները կենսաթրթիռ են ու լուսաթաթախ։ Պատկերված առարկաները և մարդկանց ու կենդանիների կերպարանքներն, ասես, ծավալ ունեն, ցցուն են, քանդակային՝ Պատկերման հիմնական միջոցը, որով նկարիչը հասնում է դրան, լույսն ու ստվերն են՝ լուսաստվերը՝ Նրա օգնությամբ Լեոնարդոն նկարում վերարտադրում վնասվածքը, և դա նրան օգնում էր ստեղծելու հրաշալի նկարներ ու գծանկարներ։ Այդպիսի նկարներից է «Անգիարիի ճակատամարտը», ուր պատկերված է հեծյալ ռազմիկների կատաղի մարտը։ Լեոնարդոն ասել է, որ նկարում արտահայտել է «պատերազմի գազանային խելահեղությունը»։ Խաղաղություն էր տենչում նա և ատում էր իշխանների ու մեծատունների գժտություններն ու պատերազմները, որոնք ամայացնում էին Իտալիայի ծաղկուն հողը։ Ողջ կյանքում նա ստիպված եղավ թափառել․ մեկ Ֆլորենցիայից Միլան էր տեղափոխվում, մեկ Միլանից Հռոմ, մեկ Հռոմից Ֆլորենցիա։ Վախճանվեց Լեոնարդո դա Վինչին 1519 թ․ Ֆրանսիայում, ուր հարկադրված հեռացել էր պատերազմով բռնված հարազատ Իտալիայից։ Վերածննդի դարաշրջանի մեծ նկարչի հանճարեղ ստեղծագործությունները նորանոր սերունդների հիացմունքն են հարուցում։

Մի շարք գիտնականներ, հենվելով Լեոնարդո դա Վինչիի «հայկական նամակներ» կոչվող ձեռագրերի վրա, ենթադրում են, որ նա ճանապարհորդել է Հայաստանում։ Այդ նամակներում Լեոնարդո դա Վինչին տեսարաններ է նկարագրել հայկական բնաշխարհից, նշել է Հայաստանի մասին գիրք գրելու իր մտադրությունը, մանրամասն թվել գրքի գլուխների ցուցակը։ Այդ վարպետությանը նա հասել էր բնության մեջ տեղի ունեցող երևույթների խոր իմացության շնորհիվ Լեոնարդո-գիտնականն օգնում էր Լեոնարդո-նկարչին Մեր առջև է Լեոնարդոյի հանրահռչակ նկարը «Մոնա Լիզան», մեզանից գրեթե 500 տարի առաջ ապրած երիտասարդ կընոջ՝ մի հարուստ քաղաքացուհու դիմանկարը (այն կոչվում է նաև «Ջոկոնդա») Կինը թեթևակի ժպտում է՝ երազկոտ, խոհուն, փոքր-ինչ թախծոտ Երկար նայելով այդ չքնաղ դեմքին, թափանցում ես կնոջ հարուստ ու բարդ ներաշխարհը, զգում նրա արտասովոր խելքը. Մոնա Լիզան պատկերված է բնանկարի ֆոնին հեռավոր սարերը, երկրնքը, գետը, ծառերը ամենը ասես տարրալուծվում է պաղ մշուշում Լեոնարդոյի համար բնությունն ու մարդն անբաժանելի են Ծոցատետրերում մանրակրկիտ ու մեծ դիտողականությամբ նա նկարում է ամեն ինչ՝ ծաղիկներ, ծառեր, կատու, թռչնի թևեր, գործվածքի ծալքեր, ձիու ոտքեր։ Նա հոյակապ գիտեր մարդու և կենդանիների մարմնի կառուցվածքը։