Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկարաոտ սցինկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Schneiders skink.jpg

Երկարաոտ սցինկ (Eumeces schneideri), սցինկների ընտանիքի երկարաոտ սցինկների ցեղի մողես: Որոշ հետազոտողների կողմից դասվում է Novoeumeces ցեղին:

Հայաստանում տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է չորասեր թփուտային բուսականությամբ, քարքարոտ նախալեռնային ու լեռնային վայրերում:

Մարմնի երկար․ տարիքի հետ փոխվում է (4-16,5 սմ), պոչը կրկնակի երկար է: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից: Ունի կոպեր ու արտաքին ականջի անցք, որի առջևի եզրին կան 3-4 սանրանման թեփուկներ: Մարմինը ծածկված է խոշոր, հարթ ու փայլուն թեփուկներով: Որովայնային մակերեսի թեփուկները գրեթե չեն տարբերվում մեջքի մակերեսի թեփուկներից, միայն պոչի ներքևի մակերեսը ծածկված է լայն ինքնահատվող վահանիկների 1 շարքով: Մեջքային մակերեսը գորշից մոխրագույն է: Երիտասարդ մողեսների մեջքային մակերեսը ծածկված է 8-10 Երկայնակի զոլեր ձևավորող բաց ու մուգ բծերով, որոնք տարիքի հետ վերանում են: Մարմնի կողքերով, քունքային հատվածից մինչև պոչը, ձգվում է դեղնավուն, նարնջագույն կամ վարդագույն՝ տեղ-տեղ կտրտված զոլ: Երբեմն նույն գույնի բծերից կազմված ցանցանման նախշ կարող է առկա լինել ողջ մեջքային մակերեսին: Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն:

Սնվում է անողնաշարավորներով և մանր ողնաշարավորներով ու բուս ականությամբ: Ձմեռում է աշնան վերջից գարնան կեսերը: Բազմացումը վատ է ուսումնասիրված: Զուգավորվում է մայիսի վերջից հուլիսի սկզբին: Դնում է 6-9 ձու՝ հուլիսի վերջից-օգոստոս: Հնարավոր է ամառային քունը:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, մեծ օգուտ տալիս այգիներին ու բանջարանոցներին: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: