Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եմեն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Yemen (orthographic projection).svg

Եմենը զբաղեցնում է Արաբական թերակղզու հարավարևմտյան և հարավային մասերը: Ափերը ողողվում են Կարմիր ծովի և Ադենի ծոցի ջրերով: Երկրի մակերևույթը լեռնային է առավելագույն բարձրությունը՝ 3600 մ, Էն-Նաբի-Շաիբ լեռ և դեպի ծովափ աստիճանաբար ցածրանում է: Կարմիր ծովի երկայնքով 50–60 կմ լայնությամբ ձգվում է դաշտավայր: Կան մարմարի, կրաքարի, պղնձի ֆոսֆորիտների պաշարներ: Կլիման արևադարձային է: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Ժամանակակից Եմենը կազմավորվել է 1990թ-ին՝ Եմենի Արաբական Հանրապետության և Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միավորմամբ: Երկրի հիմնական բնակիչներն արաբներն են: Տնտեսության հիմքը երկրագործությունն է: Մշակում են կորեկ, սորգո, սուրճ, ծխախոտ, բամբակենի, կոկոսյան և փյունիկյան արմավենիներ։ Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: Կան թեթև, սննդի, նավթավերամշակման, նավաշինական, բամբակազտիչ ձեռնարկություններ:

Եմենի մայրաքաղաք Սանան տնտեսական և մշակութային կենտրոն է. հին թաղամասերի կողքին ստեղծվում են ժամանակակից կառույցներով նորերը, որոնք, սակայն, պահպանում են ավանդական ճարտարապետական տարրերը: