Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դոնի Ռոստով

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դոնի Ռոստով (ռուս․՝ Ростов-на-Дону), խոշոր քաղաք Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Ռոստովի մարզի վարչական կենտրոնը։ 2000 թվականի մայիսի 13-ից Հարավային դաշնային օկրուգի վարչական կենտրոնը։

2008 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի հրամանագրով Դոնի Ռոստովին շնորհված է «Զինվորի փառքի քաղաք» կոչումը։

Հիմնադրվել է Ելիզավետ Պետրովնայի 1749 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանագրով։ Տեղակայված է՝ Արևելաեվրոպական հարթության հարավ-արևելքում՝ Դոն գետի ափին՝ գետի՝ Ազովի ծովը թափելու վայրից 46 կիլոմետրի վրա։ Մոսկվայից գտնվում է 1092 կմ դեպի հարավ։ Գտնվում է Եվրոպայի ու Ասիայի սահմանին։