Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դափնեկիր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Դափնեկիր» բառը ծագում է «դափնի» բառից։ Դափնին մշտադալար ծառ է։ Հին հույներն ու հռոմեացիները հատուկ մեծարանքի էին արժանացնում այն, որովհետև դափնին պոեզիայի և արվեստների հովանավոր Ապոլլոն աստծու ծառն էր։ Դափնու տերևներից հյուսած պսակով պարգևատրում էին երաժշտական և մարզական մրցույթների հաղթողներին, երգիչներին, ֆլեյտահարներին, մարմնամարզիկներին հռոմեացիները դափնեպսակ էին ընծայում թշնամիներին հաղթած զորավարներին։ Նրան, ում դափնեպսակ էին հանձնում անվանում էին դափնեկիր հին հայաստանում իրենց ստեղծագործություններով աչքի ընկած բանաստեղծներին թարգմանիչներին ու այլ գործիչների պարգևատրում էին ուռենու պսակներով և նրանց անվանում պսակավոր «Դափնեկիր» բառը նույն իմաստով գործածվում է և այսօր։ Մեր երկրում Սովետական Միությունում, դափնեկիրը գեղարվեստական մրցույթի հաղթողը չէ միայն, ասենք, երաժիշտը, ասմունքողը կամ բալետի պարուհին։ Դափնեկիր կարող է լինել (և բնության գաղտնիքների խորքերը թափանցած գիտնականը, (և նոր կառուցվածքի ավտոմոբիլ կամ ինքնաթիռ հորինած ինժեները, (և բանվորը, որի հմուտ ձեռքերն ու հնարամտությունը մեքենային հարկադրել են աշխատելու ավելի արագ ճշգրիտ ու հուսալի։ Դափնեկիր կարող են լինել նաև գրողն ու կոմպոզիտորը, հետաքրքրական կինոնկարի բեմա դրիչը» պետական գործիչն ու արտիստը Դափնեկրի վեհ կոչում են կրում նրանք, ովքեր արժանանում Են պետության ինչ պես նաև գիտական կամ հասարակական կազմակերպությունների սահմանած բարձրագույն մրցանակին: Դափնեկիրը նա է, ով իր տաղանդով և աշխատանքով համաժողովրդական ճանաչման է արժանացել ու գնահատվել հատուկ պատվավոր պարգևով, լինի դա գիտական հայտնագործության, թե նավթի արդյունահանման նոր եղանակ ստեղծելու, նախագծի, թե գրքի, քանդակի, կինոնկարի, թե դերակատարման համար։