Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դանիելյան Հայկանուշ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հայ ազգային երգարվեստի մեծերից է Հայկանուշ Դանիելյանը` իր կատարյալ հայկական երգելաձևով: Բնություն Հայկանուշին օժտել էր արտակարգ գեղեցիկ թրթռուն հնչերանգ ունեցող հարուստ ձայնով, որը հոգեպարար քնարականից կարող էր անցնել դրամատիկ հնչողության: 1920 թ Հայկանուշ Դանիելյանն ավարտում է Պետրոգրադի կոնսերվատորիան, ստանում ազատ արվեստագետի դիպլոմ և կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնիանվան մրցանակ: Կոնսերվատորիայի դիրեկտոր կոմպոզիտոր Գլազունովը դիպլոմը նրան հանձնելիս ասել է, որ կոնսերվատորիայի գոյության հիսուն տարիների ընթացքում նա առաջինն է, որ վերցրել է այն ամենը, ինչ կոնսերվատորիան կարող էր տալ։ Պետրոգրադյան տարիներին ստեղծագործական շփումը ռուսական երաժշտական մշակույթի հայտնի դեմքերի` Գլազունովի, Լյադովի, Լյապունովի, ինչպես նաև` այդ շրջանում Պետրոգրադում գտնվող հաերիյ: