Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գյուղատնտեսություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ։ Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով, արդյունաբերության շատ ճյուղերին՝ հումք։ Ընդգրկում է երկրագործություն և անասնապահություն ճյուղերը։

Նախնադարյան մարդը հին ժամանակներում հավաքչությունից և որսորդությունից անցել է բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանը։ Շատ գիտնականների կարծիքով՝ գյուղատնտեսությունը ծագել է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն կլիմա ունեցող շրջաններում։

Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, կենդանիների ընտելացման կենտրոններից է։