Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գեղարդավանք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Geghard...2.jpg

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, 13-րդ դարից՝ նաև Գեղարդ՝ ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ՝ Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է)։ Ավանդության համաձայն՝ Գեղարդավանքը հիմադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում։

Գեղարդավանքում, բացի պաշտամունքային կառույցներից, եղել են գրադարան և գրչատուն։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր եկեղեցին և գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցել են Զաքարյանները 1215 թ-ին։ Այն արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որի արևելյան և հարավային ճակատներն ակոսված են եռանկյունաձև հատվածքի զույգ խորշերով։ Առանձապես ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը։

Արևմուտքից եկեղեցու կից կենտրոնակազմ քառասյուն գավիթը կառուցվել է 1215-25 թթ-ին։ Չորս սյուներն իրար կապող և դեպի հանդիպակաց պատերը ձգվող կամարները գավթի ներսի տարածությունը բաժանում են հատվածների․ միջին հատվածի ծածկն ունի շթաքարային հարուստ և կատարյալ լուծում։

Գեղարդավանքը խիստ վնասվել է 1679 և 1840 թթ-ի երկրաշարժերից