Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բալենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Kirschbaumbluete 2007.JPG

Բալենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 150, Հայաստանի Հանրապետությունում վայրի վիճակում` բալենի մահալեբյան, բալենի մանրապտուղ, բալենի ալեհեր։

Բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։

Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, ամիգդալին, եթերայուղ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի և այլն), բժշկության մեջ՝ պտուղը, հյութը, օշարակը։

Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։ Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր մարզերում մշակվում է բալենի սովորականը, որոշ վայրերում վայրիանում է։