Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բադակտուց և եքիդնա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Wild shortbeak echidna.jpg
Platypus.jpg

Բադակտուց և եքիդնա գիտնականները երկար ժամանակ չէին կամենում հավատալ բադակտուցի գոյությանը։ Նրա մասին պատմությունները համարում էին հնարովի բաներ, լեգենդներ։ Բայց երբ, ի վերջո, համոզվեցին, որ այդ արտասովոր կենդանին իրոք գոյություն ունի, ծագեց այն հարցը, թե ինչ է դա թռչուն, գազա՞ն։ Սկզբում այդ կենդանուն անվանեցին թռչնագազան, իսկ հետո նաև բադակտուց։

Նա իրոք որ բադի նման կտուց ունի։ Իսկ գլխավորն այն է, որ բադակտուցը, ինչպես և թռչունները, ձու է ածում, այլ ոչ թե կենդանի ձագեր ծնում: Բադակտուցը շատ այնպիսի հատկանիշներ ունի, որոնք մոտեցնում են նրան սողուններին, օրինակ, արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները` նայած միջավայրի ջերմաստիճանին։ Նրանց ձվերը նույնպես ավելի շատ նման են սողունների ձվերին, քան թռչունների: Բայց բադակտուցին կաթնասուններին մոտեցնող հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են։ Եվ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկող իր ձագուկներին նա կերակրում է կաթով: Բադակտուցներն ապրում են գետերի ափին: Մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են, կարող են երկար ժամանակ մնալ ջրում` հայթայթելով տարբեր ջրային միջատներ, նրանց թրթուրները, խխունջներ: Մյուս, ոչ պակաս զարմանալի կենդանին` եքիդնան, գերադասում է խիտ մացառուտներով կամ անտառներով ծածկված լեռնոտ վայրերը: Արտաքինով եքիդնան բադակտուցին նման չէ, ավելի շուտ հիշեցնում է մեր ոզնուն, միայն մի չորս անգամ ավելի մեծ է: Ինչպես և ոզնին, նա վտանգի դեպքում կծիկ է դառնում և նույնպես փշեր ունի: Այնուամենայնիվ, եքիդնան և բադակտուցը մոտիկ ազգակիցներ են: Նրանք կառուցվածքային շատ ընդհանրություններ ունեն: Եքիդնան, ինչպես և բադակտուցը, ձու է դնում, այլ ոչ թե կենդանի ձագեր ծնում։ Միայն թե նա ձվադրում է ոչ թե գետնին, ինչպես բադակտուցը, այլ իր փորի վրա գտնվող հատուկ պայուսակի՝ պարկի մեջ: Այդ պարկում՝ մաշկի հաստ ծալքում, նա սկզբնական շրջանում կրում է նաև ձվից դուրս եկած իր ձագուկին: Բադակտուցի և եքիդնայի մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է շրջապատի ջերմաստիճանի համեմատ: Եքիդնան, ինչպես և բադակտուցը, սնվում է միջատներով։ Նա արագ վազում է, ճարպկորեն փորում հողը, լավ մագլցում նույնիսկ զառիկող լանջերով: Ցավոք, մեր երկրում չես հանդիպի ո՛չ բադակտուցի, ո՛չ էլ եքիդնայի։ Նրանք ապրում են միայն Ավստրալիայում և Տասմանիայում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։