Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արքիմեդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Domenico-Fetti Archimedes 1620.jpg

Արքիմեդը Հին Հունաստանի մեծագույն գիտնականներից էր։ Դուք դեռ դպրոց էլ չէիք գնում, բայց Արքիմեդի մի գյուտին արդեն ծանոթ էիք։ Դա մսաղացի պտուտակաձև սռնին է։ Դպրոցում, ֆիզիկայի դասին, դուք կծանոթանաք Արքիմեդի օրենքին, որը բացատրում է, թե ինչպես է, որ հսկա նավերը կարողանում են լողալ։ Նա ասում էր․ «Տվեք ինձ հենման կետ և ես կտեղաշարժեմ Երկիրը»։ Եվ գիտնականը չէր պարծենում։ Նա դա ճշտորեն հաշվել էր։ Իր հայրենի քաղաքը՝ Սիրակուզան, պաշտպանելու համար Արքիմեդը կառուցեց ռազմական բազմաթիվ, զարմանահրաշ մեքենաներ։ Երբ հռոմեացիները հարձակվեցին Սիրակուզայի վրա, Արքիմեդի ռազմական մեքենաները ջրասույզ էին անում, տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին։ Բայց շատ փոքրաթիվ ու թույլ էր քաղաքի պաշտպանների զորքը հռոմեական վիթխարի զորքի համեմատությամբ։ Եվ հռոմեացիները գրավեցին Սիրակուզան Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Արքիմեդն արդեն 75 տարեկան էր։ Հռոմեացի ռազմիկը ներխուժեց գիտնականի տուն և տեսավ ավազով լի արկղին խոնարհված մի ծերունու, որն այնտեղ Երկրաչափական պատկերներ էր գծում։ ֊Չդիպչես իմ գծագրերին,֊գոչեց Արքիմեդը։ Պատասխանի փոխարեն ռազմիկը թափահարեց սուրը և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագիրը: