Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արիստոտել

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մեր թվականությունից առաջ 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել էր մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև զրույցներն աշակերտների հետ Պլատոնը վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր։ Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այն ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Այդ աշակերտը Արիստոտելն էր:

Այդ ժամանակ մարդիկ դեռ քիչ բան գիտեին շրջապատող աշխարհի մասին: Արիստոտելն ուզում էր հնարավորին չափ շատ բան իմանալ, ցանկանում էր աշխարհի, բնության մասին մի գիտության մեջ ժողովել այն ամենը, ինչ հայտնի էր գիտնականներին: Այդ նպատակով նա խորամուխ եղավ պատմության ու աշխարհագրության, կենսաբանության ու ֆիզիկայի, մանկավարժության ու բժշկության մեջ:

Արիստոտելը շատ հայտնագործություններ է կատարել, սկիզբը դրել բազմաթիվ նոր գիտությունների (օրինակ, եղանակի մասին գիտության՝ օդերևութաբանության)։ Նա Երկրի ու Լուսնի գնդաձևության առաջին հայտնագործողներից է: Նա է բացատրել քամու և ծովակապկի ծագումնաբանական կապը, գտել հիվանդությունների բուժման նոր միջոցներ, մշակել տրամաբանության ճիշտ դատելու մասին գիտության, հիմունքները։ Բայց Արիստոտելը նախ և առաջ փիլիսոփա էր և ստեղծեց պետության բնույթի, մարդկային կյանքի նպատակների մասին իր ուսմունքը:

Արիստոտելն, անշուշտ, ամեն բանում չէ, որ ճիշտ էր։ Գիտության այն ժամանակվա մակարդակի համար դա բնական էր: Օրինակ, նա գտնում էր, որ Երկիրը գտնվում է Տիեզերքի կենտրոնում:

Արիստոտելը արտակարգ շատ բան է արել գիտության զարգացման համար։ Եվ նրա գլխավոր ծառայությունն այն է, որ ցույց տվեց, թե ինչպես պետք է աշխատի գիտնականը, եթե ուզում է ուսումնասիրել բնությունը։ Նա առաջիններից էր, որ որպես փորձանմուշ օգտագործեց կենդանիներին, առաջինն էր, որ սկսեց կազմակերպել բնության երևույթների մշտական գիտական դիտումներ, հավաքել գիտական հավաքածուներ։յին հոսանքների առաջացումը, նշել մարդուգիտական հավաքածուներ։

Կարլ Մարքսը Արիստոտելին անվանել է հին աշխարհի մեծագույն մտածող:

Մեր թվականությունից առաջ 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել էր իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, և դրա համար էլ նրա աշակերտներին կամ հետնորդներին անվանում էին պերիպատետիկներ (այս հունարեն բառը նշանակում է զբոսնողներ, ճեմողներ): Հայաստանում, հետևելով այդ ավանդույթին, որոշ բարձրագույն դպրոցներ անվանում էին ճեմարան (օրինակ՝ Գևորգյան ճեմարանը Էջմիածնում, Լազարյան ճեմարանը՝ Մոսկվայում): Հին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել Արիստոտելի ստեղծագործություններին: Նրա բազմաթիվ երկերի հայերեն թարգմանությունները հնագույններից են աշխարհում և աչքի են ընկնում մեծ ճշգրտությամբ: Հայ ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը հատուկ աշխատություններ է նվիրել Արիստոտելի ստեղծագործություններին, իսկ իր հիմնական երկում մեկնաբանել է նրա փիլիսոփայությունը։ Անանիա Շիրակացին լուսաբանել է բնության և Տիեզերքի մասին Արիստոտելի աշխատությունները: Արիստոտելի երկերին քաջատեղյակ են եղել հայ փիլիսոփաներ Գրիգոր Մագիստրոսը (11-րդ դար), Հովհաննես Սարկավագը (11—12 րդ դարեր), Վահրամ Րաբունին (13-րդ դար), Հովհաննես Որոտնեցին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին (14-րդ դար): Այսօր էլ սովետահայ փիլիսոփաները հաճախ են անդրադառնում Արիստոտելի փիլիսոփայությանը:

1977 թ. Երևանում հրավիրվել է Արիստոտելին նվիրված գիտաժողով: