Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արազա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Araçá-Boi.jpg

Արազը փոքր ծառ է, բարձրությունը 2,5 մ պարզ օվալաձև տերևներով, տերևները ունեն 6-18 սմ երկարություն և 3,5-9,5 սմ լայնություն։ Պտուղը գնդաձև է 12 սմ տրամագծովև 750 գ կշռով, բարակ, փայլուն, դեղին կեղևով։ Պտղի միջուկը պարունակվում է դեղին պտղամիսը՝ մի քանի խոշոր երկարավուն սերմերով։

Արազը աճում է վայրի անտառներում, հիմնականում Բրազիլիայի ամազոնային մասում, արևելյան Պերույում և արևելյան Էկվադորում։ Վերջին ժամանակներում այն սկսել են մշակել այդ երկրներում։

Արազի պտուղը օգտագործվում է հյութեր, ոչ ալկոհոլային խմիչքներ, պաղպաղակ և պահածոյացված մրգեր պատրաստելու համար։ Այն հազվադեպ է օգտագործվում թարմ վիճակում՝ քանի որ ունի բարձր թթվայնություն։