Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշտարակներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աշտարակները կառույցներ են, որոնց բարձրությունը բազմաթիվ անգամ գերազանցում է լայնությանը։ Դրանք կարող են կանգնած լինել առանձնաբար կամ կազմել այլ կառույցի մի մասը։

Վաղ անցյալի ամենաբարձր շինությունները Քեոփսի բուրգը և Ալեքսանդրայի փարոսն էին Եգիպտոսում, որոնք նաև Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են։

Աշխարհի ամենանշանավոր աշտարակներից մեկը Իտալիայում Պիզայի ընկնող աշտարակն է։ Այն թեքվել է, որովհետև 1174 թ-ին գցված նրա հիմքը բավականաչափ ամուր չի եղել և ժամանակի ընթացքում անհավասարաչափ նստվածք է տվել։ Չնայած հիմքն ամրացնելու բոլոր փորձերին՝ աշտարակին այնուամենայնիվ սպառնում է ընկնելու վտանգը։

Միջնադարից պահպանված ամենաբարձր եկեղեցին Անգլիայի Լինկոլն քաղաքի մայր եկեղեցին է, որի բարձրությունը 160 մ է։

10-հարկանի և ավելի բարձր շենքերի կառուցումը հնարավոր դարձավ XIX դարում կատարված վերելակի գյուտի շնորհիվ։ ՄԵր օրերում որոշ երկնաքերներ ունեն 100-ից ավելի հարկեր։

Ամենաբարձր կառույցներից են ռադիո և հեռուստատեսային աշտարակները։Ամենաբարձրը Կանադայի Տորոնտո քաղաքի հեռուստատեսային աշտարակն է, որի բարձրությունը 553 մ է։ Նրան շատ քիչ է զիջում Մոսկվայի Օստանկինոյի հեռուստատեսային աշտարակը՝ 536 մ։

1977 թ-ին շարք մտած Երևանի հեռուստատեսային աշտարակի բարձրությունը 311 մ է։ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի քաղաքի Պետրոնաս կրկնակի աշտարակն է, որի բարձրությունը 452 մ է։