Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշոտ Ավագյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աշոտ Ավագյան ծնվել է 1958 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզ՝ Սիսիանում, հայ արվեստագետ, ապրում և ստեղծագործում է Սիսիան քաղաքում: 1981 թ. ավարտել է Փանոս Թերլմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որից հետո առ այսօր գեղանկարչություն է դասավանդում Սիսիանի մանկական գեղարվեստի դպրոցում: Ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը՝ սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնում, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային (վերջին շրջանում նաև լուսանկարչային) դրսևորումներով՝ յուրօրինակ ժամանակակից արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ: Աշոտ Ավագյանը 2008 թվականից Սիսիանի ավագանու անդամ է: