Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշխատանք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գրեթե այն ամենը ինչ մենք օգտագործում ենք, առանց որի հնարավոր չէ ապրել ոչ մի օր, մարդու ձեռքի գործն է, նրա աշխատանքի արդյունքը։ Մարդն իր աշխատանքով է փառաբանվում նրանով, ինչ ստեղծել են նրա ձեռքերը, միտքն ու եռանդը։ Աշխատանքն է ստեղծել նաև մարդուն։ Աշխատանքի շնորհիվ է, որ մարդը շարունակում է կատարելագործվել։ Աշխատանքի մեջ է, որ ի հայտ են գալիս մարդու տաղանդն ու ընդունակությունները ընդլայնվում գիտելիքները։ Աշխատանքում մարդը ֆիզիկապես ամրապնդվում է կոփվում են նրա կամքն ու բնավորությունը։ Չէ՞ որ աշխատանքը և՛ ուժերի լարում է, և՛ համբերություն ու ջանասիրություն, և՛ կարգապահություն ու ճշտապահություն, և՛ պատասխանատվություն հանձնարարված գործի համար։ Մեր երկրում գործունեության շատ բնագավառներ կան ուր կարելի է գործի դնել սեփական ուժերն ու ընդունակությունները։ Մարդկանց մի մասը ստեղծում է զանագան մեքենաներ, հաց աճեցնում, արդյունահանում օգտակար հանածոներ։ Մյուսները նկարում են, գրքեր գրում, ստեղծում ներկայացումներ ու կինոնկարներ, երաժշտություն հորինում։ Երրորդները որոնում են էներգիայի նոր տեսակներ, հայտնագործում բնության գաղտնիքները ուսումնասիրում Տիեզերքը: Բայց աշխատանքը միշտ չէ, որ ագատ ու բերկրալի է եղել։ Դարեր շարունակ մարդիկ աշխատում էին տերերի, ճնշողների համար: Աշխատանքը անեծք էր նրանց համար, ջլատում էր նրանց ուժերը և ոչ մի բերկրանք չէր պատճառում։