Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անձրև

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Rain on grass2.jpg

Անձրև, բնության երևույթ, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլի տեսքով, երկարությունը՝ 0,5-7 մմ։ Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։

Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Հայաստանի Հանրապետությունում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ, աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։ RainAmsterdamTheNetherlands.jpg