Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անգոլա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Angola.svg

Անգոլա գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմուտքում։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկյանոսի ջրերով։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են սարահարթերը, ծովափնյա նեղ շերտը՝ դաշտավայրերը։ Հարուստ է ալմաստի, նավթի, գորշ ածխի,ոսկու, երկաթի, պղնձի պաշարներով։

Կլիման ներքին շրջաններում մերձ հասարակածային է, ափամերձ գոտում՝ արևադարձային։ Գետերը՝ Զամբեզին, Կանգոն, Կասային, ջրառատ են սահանքավոր և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։

Տարածքի 48%-ը զբաղեցնում են մշտադալար անտառները։

Երկրի բնակչության 96%-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, կան պորտուգալացիներ և այլք։

Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսեր են սուրճը, սիզալը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը։

Գյուղական բնակավայրերում տները երկթեք կամ վրանաձև ծղոտե տանիքներով խրճիթներ են։ Քաղաքներում կան ժամանակակից ոճի կառույցներ։ Տարածված են փայտի փորագրությունը,ծղոտի խոտից հյուսածո իրեր պատրաստումը։