Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Vikidia:Accueil

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

'Վիքին սիրում է Երևանը'/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Զվարթնոց օդանավակայան

Զվարթնոց օդանավակայան

Zvartnots airport.jpg

Նոր օդանավակայանի շինանարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք:Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել ՀՀԿ ԿԿ-ի առային քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը,ծանոթանալով նախագծին հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը՝վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը:

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է."մի նախագցում տեխնոլոգիան էր լավը,մյուսում ճարտարապետությունը,առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը:Բայց այն ինչ հիմա կառուցվել է ամբողջական նախագիծը չէ:Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝«Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է”:

Օդանավակայանի առային հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները,իսկ երկրորդը՝ արտաքին,միջազգային չվերթները:Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին:

«Զվարթնոց» օդանավակայանը նոր մտահղացումների և ձևերի ինքնատիպ զուգորդման փայլուն օրինակ է: Այս առումով ինքնատիպությունը ապահովվում է ազգային ավանդական ճարտարապետական հիմքով` Զվարթնոց տաճարի նմանությամբ և կառուցման նոր տեխնոլոգիաներով:

«Զվարթնոցի» կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքի աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով:Սովետական միությունում,այդ շրջանում,այդպիսի թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները:

«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝Արթուր Թարխանյանը,Սպարտակ Խաչիկյանը,Ժորժ Շխիյանը,Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի: