Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

THANKSGIVING DAY

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գոհաբանության օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհաբանության օր (անգլ.՝ Thanksgiving Day), պետական տոն Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Նշվում է նաև Լիբերիա պետությունում, Պուերտո Ռիկո կղզում և Նորֆոլք կղզում: Այդ տոնը Միացյալ Նահանգներում նշվում է նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը, իսկ Կանադայում հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը։ Գոհաբանության օրվանից սկսվում է տոնական ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Ծննդյան տոները և շարունակվում մինչև Ամանորը: Տոնը ունի իր կրոնական և մշակութային պատմական ավանդույթները, որոնք վաղուց արդեն նշվում են աշխարհիկ ձևով։ Տոնի խորհրդանիշ ուտեստը համարվում է տապակած հնդկահավը։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհաբանության օրը սկզբնապես եղել է Աստծուն, ինչպես նաև ընտանիքին ու բարեկամներին նյութական բարօրության ու բարի վերաբերմունքի համար երախտագիտություն հայտնելու տոն: Ավանդական իմաստով, նման տոնը՝ աշնան վերջին նշանակում էր շնորհակալություն հայտնել երկնքին՝ հարուստ բերքի և պտուղների առատության համար: Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում այդ տոնը զգալիորեն կորցրել է իր կրոնական արմատները և դարձել քաղաքացիական, հանընդհանուր ընդունելություն գտած համաժողովրդական տոնակատարություն: Մոտավորապես մեկ հարյուրյակ կազմող այդ մարդկանց ավելի քան կեսը չկարողացան դիմանալ խստաշունչ ձմռանը և զոհվեցին ցրտից, սովից և հիվանդություններից: Ողջ մնացածները գաղութ հիմնադրեցին և գարնանը, տեղացի հնդկացիների, նախ և առաջ՝ Սքվանթոների օգնությամբ, սկսեցին մշակել տեղական հողերը: Հնդկացիները անգլիացի գաղութարարներին սովորեցրին, թե որ մշակաբույսերը, և ինչ կերպ մշակեն այդ անհյուրընկալ քարքարոտ հողերի վրա: Սակայն անգլիացի գաղթականների ջանքերի պարգևը եղավ անակնկալ հարուստ բերքը: Գաղութարարների առաջին կառավարիչ-նահանգապետը՝ Ու. Բրեդֆորդը առաջարկեց Տեր Աստծուն երախտագիտություն հայտնելու տոն կատարել: 1621 թվականի Գոհաբանության տոնին առաջին գաղթականները հրավիրեցին հնդկացիների ցեղապետին և ևս 90 հնդկացիների այն ցեղից, որն օգնել էր նրանց ողջ մնալ անծանոթ պայմաններում: Հնդկացիների հետ համատեղ անցկացված այդ ճաշկերույթը դարձավ Գոհաբանության օրվա առաջին նշումը: Հետագայում գաղթականները լավ բերքը տոնակատարությամբ նշում էին դեպքից դեպք:

Տոնման ավնդույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղեմի ավանդույթի համաձայն՝ նույն ընտանիքի մի քանի սերունդներ հավաքվում են ավագների տանը՝ տոնական ճաշի: Յուրաքանչյուրն արտասանում է երախտագիտության խոսքեր՝ այն բոլոր բարիքների համար, որոնք տեղի են ունեցել իր կյանքում: Ժամանակակից ամերիկացիները այդ օրն ուտում են նույն այն կերակուրները, որոնք կերել են իրենց հեռավոր նախնիները՝ 1621 թվականին՝ ի պատիվ Գոհաբանության օրվա տեղի ունեցած առաջին ճաշի ժամանակ:

US Navy 061123-N-1598C-004 Culinary Specialist Seaman Eric Trute carves a turkey in preparation for the Thanksgiving Day meal on the mess decks of the amphibious assault ship USS Saipan (LHA 2).jpg

Շատ ուտեստներ ոչ միայն ավանդական են դարձել, այլև՝ տոնի յուրօրինակ խորհրդանիշը, ինչպես օրինակ՝ Լոռամրգու սուսով հնդկահավը և մեծ քաղցր դդումի թխվածքը: Վառ գույնի մատղաշ դդումները, «հնդկացիական» եգիպտացորենի այսինքն՝ մաիսի մատղաշ ծիլերը, խնձորները, նարինջները, շագանակները, ընկույզները, խաղողի ողկույզներն ու տերևները, որոնք կախվում են ամաններից՝ կարծես առատության եղջյուրից, ոչ միայն Գոհաբանության տոնի ճոխ սեղանի ավանդական զարդն են, այլև խորհրդանշում են բնության աշնանային պարգևների առատությունը: Ոսկե, նարնջագույն և կարմրա-շագանակագույն քրիզանթեմների փնջերն էլ՝ պտուղներով ծանրաբեռնված ճյուղերով լրացված, լրացնում են բնության առատաձեռնության ու ճոխության զգացումը և հարուստ բերքի իսկական տոնի գեղեցիկ պատկերը «Մեյսի՛զ»-ի շքերթը 1979 թվականին Նյու-Յորքում չափազանց ճոխ ու գունագեղ շքերթ է տեղի ունենում, որը կազմակերպում է ամենամեծ սուպերմարկետը՝ Macy’s, սկսած 1927 թվականից: Այս շքերթի ամենամեծ զարդը հսկայական չափերի փչովի խաղալիքներն են (մուլտֆիլմերի, հեքիաթների և հեռուստասերիալների հերոսներ), որոնք անցկացնում են Կենտրոնական զբոսայգուց մինչև Մեյսիզ հանրախանութի մուտքը՝ Հերալդ-սքվեր (գտնվում է Վեցերորդ ավենյուի և Բրոդվեյի միջև): Շքերթի նախօրեին տեղի է ունենում խաղալիքների փչելու արարողությունը: Շքերթը ցուցադրում են հեռուստատեսության ուղիղ եթերում: Գոհաբանության օրվան հաջորդող օրը կոչվում է Սև ուրբաթ: Սև ուրբաթ օրը սկսվում են նախածննդյանտոնական զեղչերով վաճառքները խանութներում և ինտերնետում: Այդ օրը երեխաները հնդկահավի տեսքով խաղալիքներ են սարքում տարբեր իրերից՝եղևնու և սոճու կոներից և այլն:

== Տոնի նշման աշխարհագրությունը և ժամանակացույցը ==

Macys-parade-1979.jpg

2016 թվականին Գոհաբանության օրը նշվեց հոկտեմբերի 10-ին՝ Կանադա պետությունում, Նոյեմբերի 3-ին՝ Լիբերիա պետությունում, նոյեմբերի 30-ին Նորֆոլք կղզում, և այսօր՝ նոյեմբերի 24-ին՝ ԱՄՆ-ում և Պուերտո Ռիկո կղզում: 2017 թվականին Գոհաբանության տոնը նշվելու է. հոկտեմբերի 9-ին՝ Կանադայում, նոյեմբերի 2-ին՝ Լիբերիայում, նոյեմբերի 29-ին՝ Նորֆոլք կղզում, նոյեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ում և Պուերտո Ռիկո կղզում: