Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

IPad Զարգացման պատմություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
  • 2011 թվականին Մարտի 2-ին հանրության ներկայացվեց երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված հատկություններով։
  • 2012 թվականի մարտի 7-ին հանրությանը ներկայացվեց երրորդ սերնդի մոդելը՝ «The New iPad» անունով (Ռետինա էկրանով)։ Նոր մոդելն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2012 թվականի մարտի 16-ից, իսկ մարտի 23-ին սկսեց վաճառվել ևս 10 երկրներում։ 2012 թվականի մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը Ռուսաստանում սկսեց նոր iPad 3-ի պաշտոնական վաճառքը։
  • 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։
  • 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air-ը և iPad mini with Retina Display-ը՝ սարքավորված 64-բիթային Apple A7 պրոցեսորով։
  • 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվեցին iPad Air 2-ը և iPad mini 3-ը՝ սարքավորված Touch ID սենսորային մատնահետքով և հիշողության մաքսիմալ ծավալով՝ 128 Գբ։ Նաև iPad Air 2-ը առաջին անգամ ստացավ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և եռմիջուկային Apple A8X պրոցեսոր։
  • 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բոլորովին նոր iPad Pro-ն՝ 12,9 դյուիմանոց էկրանով, և iPad mini 4-ը։ iPad Pro-ն առաջին անգամ ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
  • 2016 թվականի մարտի 21-ին ներկայացվեց iPad Pro-ն՝ 9,7 դյուիմանոց էկրանով։ iPad Pro-ն նաև ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։