Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Gizaji burger

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գիզայի բուրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

All Gizah Pyramids.jpg

Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը: Այն գտնվում է Արևմտյան անապատում՝ Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք:


Բուրգեր և Մեծ Սֆինքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիզայի բուրգերը բաղկացած են Գիզայի Մեծ բուրգից (հայտնի է նաև Քեոփսի կամ Խուֆուի բուրգ՝ կառուցված մոտ մ.թ.ա. 2560-2540 թթ), Քեֆրենի ավելի փոքր բուրգը, որ գտնվում է մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք և ավելի փոքր չափսերով Միկերինի բուրգը՝ մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արևմուտք:

Egypt. Sphinx and Pyramids.jpg
Մեծ սֆինքսը գտնվում է համալիրի արևելյան կողմում: Եգիպտագետները համաձանում են, որ Մեծ սֆինքսի գլուխը պատկերում է Քեֆրեն փարավոնի գլուխը: Բացի այս հիմնական հուշարձաններից տարածքում կան նաև մի քանի ավելի փոքր արբանյակային շինություններ, որոնք հայտնի են թագուհիների բուրգեր անվամբ, դեպի բուրգեր տանող ուղիներ և հովտային բուրգեր:

Սֆինքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սֆինքսը թվագրվում է փարավոն Քեֆրենի գահակալության ժամանակաշրջանով: Նոր թագավորության ժամանակաշրջանում Ամենհոթեփ II-ը նոր տաճար է կառուցել ի պատիվ Հաուրոն-Հարեմախեթի, և այս կառույցը ընդլայնվել է նրան հաջորդած փարավոնների գահակալության ժամանակ:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման տեսությունների մեծ մասը հիմնված է այն գաղափարի վրա, որ բուրգերը կառուցվել են քարհանքից հսկայական քարերի փոխադրմամբ ու տեղաշարժմամբ: Տարաձայնություն կա այն հարցի շուրջ, թե ինչպես են քարերը տեղափոխվել և տեղադրվել և ինչ եղանակով:

Բուրգերի կառուցման ժամանակ ճարտարապետները հավանաբար ժամանակի ընթացքում մշակել են իրենց սեփական տեխնիկան: Նրանք ընտրում էին ժայռային տարածքներ և ոչ թե ավազուտներ: Այդպիսի տարածքը կայուն հիմք էր հանդիսանում բուրգերի կառուցման համար: Մանրամասնորեն հետազոտելով տարածքը և դնելով առաջին հիմնաքարերը՝ նրանք կառուցում էին բուրգերը հորիզոնական մակարդակներով:

Солнечная ладья.jpg

Գիզայի Մեծ բուրգի ներսի քարերի մեծ մասը հավանաբար մշակված են կառուցման տարածքից դեպի հարավ գտնվող քարհանքում: Բուրգի ներսի ողորկ և լավ մշակված մակերեսները պատրաստված են սպիտակ կրաքարի բարձրորակ տեսակներից, որոնք մշակվել են Նեղոսի երկայնքով գտնված քարհանքում: Ներսում օգտագործված այս քարերի զանգվածները պետք է ամենայն ճշգրտությամբ կտրվեին, բեռնատար նավով տեղափոխվեին Գիզա և քարշ տրվեին դեպի կառուցման վայրը: Ներկայումս միայն մի քանի քարի զանգվածներ են պահպանվել Մեծ բուրգի հիմքի մոտ: Ենթադրվում է, որ միջին դարերում (5-րդ դարից մինչև 15-րդ դար) մարդիկ օգտագործել են դրանք շինարարական նպատակներով Կահիրե քաղաքում: