Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Օտտավա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
OttawaCollage.png

Օտտավա Կանադայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Օնտարիո նահանգի արևելյան հատվածում, Օտտավա գետի ափին, որով անցնում է սահմանը Օնտարիոյի և Քվեբեկի միջև։ Օտտավան երկրի չորրորդ խոշոր քաղաքն է և Օնտարիոյի երկրորդ խոշոր քաղաքը։ Օտտավայի բնակչությունը կազմում է 883 հազար մարդ, Գաթինու քաղաքի հետ՝ 1 միլիոն 236 հազար մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով)։ Քաղաքային ղեկավարությունը իրականացնում է քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ և կենտրոնական կառավարության անմիջական հսկողությամբ։ Քաղաքապետի պաշտոնը 2010 թվականի դեկտեմբերի 1-ից զբաղեցնում է Ջիմ Ուոթսոնը։ Քաղաքը հիմնադրվել է 1820-ական թվականներին, որպես զինվորների և արհեստավորների ճամբար, ովքեր կառուցում էին Ռիդո ջրանցքը, իսկ 1850 թվականին ստացել է անտառահատների և փայտեղենի լաստառաքողների քաղաքի պաշտոնական կարգավիճակը։ Մինչ 1855 թվականը քաղաքը կրում էր Բայթաուն անվանումը՝ ի պատիվ փոխգնդապետ Ջոն Բայի, ով գլխավորում էր Ռիդո ջրանցքի կառուցումը։ 1857 թվականի դեկտեմբերի 31-ից Օտտավան Կանադայի միավորված նահանգի մայրաքաղաքն է, իսկ 1867 թվականից՝ Կանադա պետության մայրաքաղաքը։ Հետագայում քաղաքը զարգանում էր որպես տրանսպորտային և արդյունաբերական կենտրոն, իսկ XX դարի երկրորդ կեսին վերապրեց զանգվածային վերակառուցումը, որն ուղղված էր քաղաքային էկոլոգիան բարելավելու վրա։

   2011 թվականի մարդահամարի տվյալներով Օտտավան բնակչության թվով չորրորդ տեղն էր գրավում Կանադայի քաղաքների թվում՝ զիջելով Տորոնտոյին, Մոնրեալին և Կալգարիին և առաջ է անցնում Էդմոնտոն, Վիննիպեգ և Վանկուվեր քաղաքները։ Օնտարիո նահանգում Օտտավան բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Օտտավա-Գաթինու քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 2011 թվականին գերազանցում էր 1,2 միլիոն մարդ: Քաղաքի բնակչության միջին տարիքը վերջին մարդահամարի տվյալներով 39,2 տարեկան էր, բնակչության 16,8 %-ը 15 տարեկանից ցածր էին, իսկ 13,2 %-ը՝ 65 և ավելի բարձր:
   Օտտավան գտնվում է երկու կլիմայական տարածաշրջանների՝ Օնտարիո-Արևելյան շրջաններ և Ռենֆրու հատման կետում: Կլիման բարեխառն է, ցամաքային։ Այստեղ ամառը շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ։ Օտտավան աշխարհի ամենաձնառատ և երրորդ ամենացուրտ մայրաքաղաքն է: Հունվարի միջին ջերմաստիճանը –11 °C է, հուլիսինը՝ 20,3 °C: Պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը 37,8 °C էր (1944 թվականի օգոստոս), իսկ ամենացածրը՝ -36,1 °C (1943 թվականի փետրվար), Կանադայի գյուղատնտեսության նախարարության շրջանում գրանցվել է -38,9 °C ջերմաստիճան։ Տարեկան տեղումների միջին քանակը՝ 943 մմ, որոնցից 732 մմ-ը թափվում են անձրևների տեսքով։ Ամենաձնառատ ամիսը դեկտեմբերն է՝ միջինը 57 սմ, սակայն ռեկորդային ձյան տեղումները գրանցվել են 1947 թվականի փետրվարին (օրական ավելի քան 40 սմ ձյուն)։ Գերակշռում են հարավային և արևմտյան քամիները: