Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Օման

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Օման երկիրԱռաջավոր Ասիայում, Արաբական թերակղզու հարավ-արևելքում։Սահմանակցում է Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Եմենին։ Օմանը սուլթանություն Ափերը ողողում են հարավ-արևելքում՝ Արաբական ծովի, հյուսիս-արևելքում՝ Օմանի ծոցի և Օրմուզի նեղուցի ջրերը։Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ.թ.ա 4-րդ հազարամյակում Օմանի տարածքում առաջացել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է Նեղոսի, Տիգրիսի, Եփրատի և Ինդոսի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը։7-րդ դարի կեսին օմանի տարածքը մտել է Արաբական խալիֆայության կազմի մեջ, որի արդյունքում այստեղ զարգացել է ֆեոդալական համակարգը :

16-17-րդ դարերում Օմանը գտնվել է պորտուգալացիների իշխանության տակ, որը մեծ վնաս է հասցրել Օմանի նավագնացությանը և առևտրին։18-րդ դարում Օմանը նվաճել են պարսիկները, սակայն 1741 թվականին նրանց վտարել է Ահմեդ Զաֆարիի իշխանությունը, ով ստեղծել էր հսկա ծովահեն պետություն, որը ներկայիս Օմանի տարածքից բացի զբաղեցնում էր նաև Պարսից ծոցի կղզիները, ներկայիս Իրանի և Արևելյան Աֆրիկայի մերձափնյա տարածքները՝ Սոմալիից մինչև Մոզամբիկ: