Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տարաս Շևչենկո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Շևչենկոյի ինքնանկարը, 1840 թվական

Մանկուց Տարասը շատ վիշտ ու զրկանք է կրել։ Նա ծնվել է Ուկրաինայում, կալվածատեր էնգելգարդին պատկանող ճորտ գյուղացու ընտանիքում։ Տարաս Գրիգորևիչնին ծնվել արտակարգ ընդունակություններով օժտված մարդ էր։ Վաղ մանկության տարիներին արդեն դրսևորվեց նրա նկարչական տաղանդը: Ոչ սպառնալից կշտամբանքները, ոչ մտրակի հարվածները չկարողացան փոքրիկ Տարասին հարկադրել, որ թողնի նկարելը։ Ի վերջո էնգելգարդը որոշեց Տարասին դարձնել ճորտ նկարիչ և նրան աշակերտության տվեց Պետերբուրգում ապրող մի նկարիչ-ներկարարի։ Առավոտից մինչև երեկո Տարասը պատ էր ներկում, առաստաղ նախշում, իսկ երեկոները գնում էր Ամառային այգի' արտանկարելու մարմարե արձանները։

Պատահականությունն օգնեց նրան ծանոթանալու Պետերբուրգի լավագույն նկարիչների հետ։ Նրանք ջերմորեն կարեկցեցին տաղանդավոր պատանուն և որոշեցին համատեղ ջանքերով նրան ազատել ճորտությունից։ 1838 թ․, երբ Տարասն արդեն 24 տարեկան էր, մի խոշոր գումարով 2500 ռուբլով, նրան փրկագնեցին կալվածատիրոջից։ Նկարիչ Կ․ Բրյուլովի ղեկավարությամբ Տարասն սկսեց աշխատել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Սակայն նրա բոլոր մտքերն ու խոհերը Ուկրաինայի, իր թշվառ ժողովրդի հետ էին։ Այդ ժամանակ երևան եկավ Շևչենկոյի մյուս տաղանդը բանաստեղծի տաղանդը։

1840 թ․ հրատարակվեց Շևչենկոյի բանաստեղծությունների առաջին գիրքը' «Կոբզար» խորագրով, որն ուկրաիներեն է և նշանակում է «ժողովրդական բանաստեղծ»։ Այդ անվանումը ասես բնորոշեց Շևենչկոյի ողջ ստեղծագործությունը։ Նա իրոք սդարձավ մեծ բանաստեղծ, հեղափոխական-դեմոկրատական ուղղություն ներկայացուցիչն ուկրանիական գրականության մեջ, ռուս հեղափոխական դեմոկրատների գաղափարական զինակիցը։ Նոր «գեղջուկ» բանաստեղծի մասին սկսեց ողջ Պետերբուրգը։ Շևչենկոյի բանաստեղծությունները անգիր էին սովորում, տարածում ձեռագիր վիճակում։ Նրա «Երազ», «Կույրը» պոեմները, «Կտակ» սքանչելի բանաստեղծությունը և ուրիշ ստեղծագործություններ հնչում էին ողջ երկրով մեկ իբրև ողբ աղքատների մասի, իբրև ստրկությունից ազատագրվելու կոչ։ Այդ գործերում Շևչենկոն կրքոտ խարազանում էր ճորտատիրական իրավունքը, բացահայտ կոչ անում ժողովրդական հեղափոխության։ 1946 թ․ Շևչենկոն մտնում է հակաճորտատրիրական գաղտնի կազմակերպության մեջ և շուտով ձեռբակալվում։ Ցարական կառավարությունը որոշում է «Խռովարարական և հանդուգն բանաստեղծություններ» գրելու համար Շևչենկոյի իբրև շարքային զինվոր ուղարկել Օրենբուրգյան հատուկ կորպուս' արգելելով գրել ու նկարել։ Դա հավասարազոր էր աքսորի։

Մռայլ զորանոցում գտնվելու առաջին իսկ օրերին Շևչենկոն խախտեց ցարական հրամանը նա շարունակում էր բանաստեղծություններ հորինել, որոնք գրի էր առնում փոքրիկ գրքույկներում ու թաքցնում երկարաճիտ կոշիկի մեջ։

10 տարուց ավելի Տարաս Շևչենկոն անցկացրեց աքսորում։ Այդ շրջանի իր ստեղծագործությունը նա անվանում էր գերության պոեզիա: Զինվորության ծանր պայմանները չընկճեցին Շևչենկոյին։ Այդ տարիներին ստեղծված նրա գործերը վկայում են հեղափոխական բանաստեղծի անկոտրում արիությունը։ Նրանցից մի քանիսի, օրինակ, «Օ՜, խոհեր իմ, օ՜, խոհեր իմ» բանաստեղծության, բալլադի «Մռնչում ու հառաչում է Դնեպրը լայնարձակ» հատվածի համար հետագայում երաժըշտություն հորինվեց, և դրանք դարձան ժողովրդական երգեր։

Շևչենկոյի լավագույն բանաստեղծությունները թարգմանված են Սովետական Միության բոլոր ժողովուրդների լեզուներով, այդ թվում' նաև հայերեն, և աշխարհի շատ լեզուներով։ Ուկրաինացի մեծ Կոբզարի խոսքը, ինչպես նրա հիանալի գծանկարները, օֆորտներն ու գեղանկարչական կտավները, արձագանք են գտնում շատ ժողովուրդների սրտերում։ Ժողովրդական մեծ բանաստեղծի և նկարչի հետնորդները կատարեցին նրա բաղձալի խնդրանքը.

Եվ ինձ այդ մեծ ընտանիքում

Եվ ազատված, և նոր,

Մի մոռացեք, հիշեցե՛ք ինձ

Խոսքով բարի, անդորր: