Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տառեղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ardea alba4.jpg

Տառեղը խոշոր, ավելի քան 1 մ երկարություն ունեցող թռչուն է։ Նրա թևերի բացվածքը հասնում է 2 մ-ի։ Դժվար է հավատալը, որ այդպիսի թռչունը կշռում է ընդամենը 2 կգ։ Այդ թեթևության գախտնիքը փքուն, փարթամ փետուրների մեջ է։ Որոշ տեսակների, հատկապես սպիտակ տառեղի փետուրները շատ գեղեցիկ են։ Այդ փետուրների պատճառով ամեն տարի ոչնչացվել են հարյուր հազարավոր տառեղներ։ Ահա թե ինչու է սպիտակ տառեղն հազվագյուտ թռչուն դարձել։

Մեր երկրում սպիտակ տառեղները պետության պաշտանության տակ են առնված։

Մոխրագույն տառեղները սպիտակից ավելի խոշոր են, բայց նրանց չափ գեղեցիկ չեն։ Նրանց հաճախ կարելի է տեսնել ճահիճների ու լճերի ափերին։ Տառեղը կանգնում է անշարժ՝ պարանոցն ուժերի մեջ քաշած, կամ դանդաղ «ճեմում» է ափին՝ անաղմուկ վեր ու վար իր երկար ու բարակ ոտքերը։Այդպիսի ոտքեր ունեն ճահճում  կամ ջրում որս անող բոլոր թռչունները՝  կռունկը, արագիլը, կարմրաթևիկը։ Բայց երբ տառեղը ձկնիկ կամ գորտ է տեսնում, նիզակի նման կտուցով կայծակի արագությամբ ճանկում է ավարը։ Այդ ուժեղ կտուց նիզակով էլ նա պաշտպանում է և՜ իրեն, և՜ իր  բույնը, որը սարքում է, սովորաբար, բարձր ծառի սաղարթի մեջ։ Տառեղի բույնը ջախի կամ եղեգի մեծ, մինչև 150 սմ բարձրությամբ և մինչև 60 սմ տրամագծոով, մեջտեղում՝ գոգավոր, կույտ է։ Այդ գոգովորության մեջ տառեղը 3-7 կանաչավուն ձու է ածում և ոտքերը ծիծաղելիորեն ցած կախած, թուղս է նստում։

Ցամաքում տառեղները միջատներ և մկներ են որսում։ Բնադրում են գաղութներով, որոնք հաճախ շատ մեծ են լինում։ Երբեմն նույն գաղութում բնադրում են մեկ, երբեմն՝ տարբեր տեսակի տառեղներ։