Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տաթևի վանք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
TatevMonastery.jpg

Տաթևի վանքը հիմնադրվել է չորորդ դարում, ութերորդ դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ։

Վանքի գլխավոր՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895-906 թվականներին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ՝ Սյունաց գահերից իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ։

930 թվականին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով․ Ավագ խորանում պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած առաքյալներ ու սրբեր։

Եկեղեցու գմբեթն ավերվել է 1138 թվականի երկրաշարժից․ վերականգնվել է 1274 թվականին։ 1931 թվականին երկրաշարժից քանդված գմբեթը կառուցվել է 1970-90-ական թվականներին։

895 թվականին Տաթևի վանքը դարձել է մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով։ Համալսարանի կողքին գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը։