Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վիկինգ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Վիկինգներ

Վիկինգներ Վիկինգները (հին անգլերեն wicing՝ ծովահեն, դանիերն և բուկմոլ՝ vikinger , շվեդերեն և նյունորսկ՝ vikingar, իսլանդերեն՝ víkingar) հին սկանդինավյան ծովագնացներ։ Վիկինգները խոսել են հիմնականում հին նորվեգերենով: Հյուսիսային Եվրոպայից արշավելով հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես 8-11-րդ դարերում, առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում ։ «Վիկինգ» տերմինը տարածվել է նաև ժամանակակից անգլերենում և տեղական բարբառներում: Այսպես են անվանել վիկինգների համայնքի բնակիչներին, որոնք ապրել այն ժամանակահատվածում,որը հայտնի է որպես Վիկինգների դարաշրջան։ Սկանդինավյան ռազմականության, առևտրի, ժողովրդագրական էքսպանսիայի այս դարաշրջանն Սկանդինավիայի, Էստոնիայի, Բրիտանական կղզիների, Ֆրանսիայի, Կիևյան Ռուսիայի և Սիցիլիայի թագավորության վաղ միջնադարյան պատմության բաղկացուցիչ մասն է կազմում։

Օժտված լինելով նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր հրաշալի կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկրական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Առաջ գնալով հետախուզության, տարածքների ընդլայնման և բնակեցման տևական փուլերով (տեղափոխվելով հիմնականում ծովերով և գետերով)՝ վիկինգների համայնքները և կանոնակարգերը հաստատվել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Եվրոպական Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան կղզիների տարբեր տարածքներում՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափեր։ Դրա ապացույցը հին սկանդինավյան մշակույթի լայն տարածումն է և միաժամանակ՝ դրանում օտար մշակույթների ուժեղ ազդեցությունը։

Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով հաճախ սխալմամբ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։ Վիկինգների ազնվահոգի վայրենու իդեալականացված կերպարն ի հայտ է եկել 18-րդ դարում, կատարելագործվել է ու տարածվել 19-րդ դարի Վիկինգների պատմության վերականգնման ժամանակ: Վիկինգների մասին ընդունված այն թյուր կարծիքը, որ նրանք բարբարոս ծովահեններ կամ խիզախ արկածախնդիրներ են եղել, մեծապես պարտական է 20-րդ դարի սկզբին ձևավորված՝ վիկինգների մասին զանազան հակասական առասպելներին։ Ներկայումս լայն տարածում գտած վիկինգների մասին բնորոշումները հիմված են հիմնականում կլիշեների և կարծրատիպերի վրա, որոնք դժվարացնում են վիկինգների ժառանգության գնահատումը։ Նման բնորոշումները ոչ միշտ են ճշգրիտ, օրինակ՝ ոչ մի վկայություն չկա, որ վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ են կրել։