Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վան գօգ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Վինսենթ Վան Գոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853թ ի մարտի 30ին և մահացել է 1890թ ի հուլիսի 29ին։ Համառվեւմ է արևմտյան արվեստի նշանավոր դեմքերից մեկը։ Ընդամենը 10 տարվա ընթացքում նա ստեղծել է մոտ 2100 արվեստի գործեր որոնցից 860ը յուղաներկերով,ընդ որում դրանց մեծ մասը նա նկարել է իր կյանքի վերջին տարիներին։ Նկարները դիմանկարներ են,նատյուրմորտներ,ինքնադիմանկարներ,որոնք ընդգծված են իրենց գույներով,դրամատիզմով և արտահայտչականությամբ։Աղքատությունը և հոգեկան հիվանդությունը հետեվանք դարձան նրա վաղաժամկետ մահվան ՛ ինքնասպանության։

250p x

Վան Գոգը նկարել սկսել է մանուկ հասակից և եղել է լուրջ,մտածկոտ ու հանգիստ երեխա։ Երիտասարդ տարիքում վաճառել է արվեստի գործեր,հաճախ ճամփորդել,սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել երբ նրան ուղարկել են Լոնդոն։ Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում։ Եղել է միայնակ ու հիվանդ մինչև 1881թ,երբ վերադարձավ ծնողների մոտ։ Մինչ այդ նա նամակագրկան կաի մեջ է եղել իր եղբայր Թեո Վան Գոգի հետ,որը հետագայում նրան ֆինանսապես օգնել է։ Հոլանդացի նկարիչը հայտնի է որպես պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Իր աշխատանքի ընթացքում Վան Գոգը նոր մոտեցում ցուցաբերեց նատըուրմորտի նկատմամբ,նրա նկարները թեռք են բերել վառ գույներ,քանի որ 1888թ ին նա նոր ոճ է մշակել 1888 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում գտնվելով։

Ստեղծագործական վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարբեցողության ու ծխելու պատճառով առաջացած հազի պատճառով,1880թ ի փետրվարին Վան Գոգը տեղափոխվում է Առլ։ Նրան երկու ամսով ընկերակցում է դանիացի նկարիչ Քրիստիան Մոուրիեր Պետերսենը։ Իր նամակներից մեկում նա գրում է ՛ «Ֆրանսիական զուավները, հասարակաց տները, հիասքանչ փոքրիկ Առլեսիենը, որ կարծես գնում է հաղորդության, քահանաները, որոնք վտանգավոր ռնգեղջյուրի տպավորություն են թողնում, աբսենթ խմող մարդիկ, բոլորը կարծես մեկ այլ աշխարհից լինեն»։ Այստեղ նա նկարել է մօտ 200 նկար,որոնցից 100ը ջրաներկերով։ Նկարիչը հիացած էր տեղի լույսօվ ւ բնությունով։ Այս շրջանի գործերը հարուստ են դեղին գույնով,իկ նկարներում հիմնականում պատկերված էին ցորենի դասժշտեր,բերք,այս շրջանի գյուղական տեսարժան վայրեր, հողմաղացներ։

Նկարչի որակական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ Վան Գոգը ջրաներկով նկարել է վաղ տարիքից,սակայն դպրոցական շրջանից պահպանվել է միայն մի քանի աշխատանք։ Երբ հասուն տարիքում սկսել է զբաղվել նկարչությամբ,սկսել է տարրական մակարդակից։ 1882 թվականից նրա քեռին` Կոռնելիուս Մարինուսը, որը ժամանակակից արվեստի սրահ ուներ Ամստերդամում, նրանից խնդրել է Հաագայի նկարներ, սակայն Վան Գոգի նկարները չեն արդարացրել նրա սպասելիքները։ Վան Գոգը պատկերել է գյուղացիների,արհեստավորների,ձկնորսների, որոնց ապրելակերպին ծանոթացել է 1881-1885 թթ-ին Հոլանդիայում։ 1883 թվականից Վան Գոգը ստեղծել է իր առաջին նշանակալի՝ գործերը,օրիակ՛«Գեղջկուհի»,«Կարտոֆիլ ուտողները»,«Քարածուխ տանող կանայք»,«Արտասովոր կինը»,«Օջախի առջև»,«Մորմոքող ծերունին» և այլն։

Van Gogh The Olive Trees..jpg