Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սքվոշ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Սքվոշ խաղում են հատուկ դահլիճում: Հիմնականում խաղում են 2 հոգով(հազվադեպ 3 հոգով, փափուկ փոքրիկ գնդակով: Խաղացողը հարվածաթիով այնպիսի հաշվարկով է հարվածում գնդակին, որ այն հետ թռչելով պատից, դիպչի հակադիր պատին։ Երկրորդ խաղացողը պատասխան հարվածը հասցնում է գնդակին կա՛մ հետ թռչելիս, կա՛մ հատակին առաջին անգամ դիպչելուց հետո։ Թռչող գնդակը կարող է դիպչել բոլոր չորս պատերին։ Սա շատ եռանդուն խաղ է, որը պահանջում է արագ կողմնորոշում և գնդակին այնպես ուղղորդելու հմտություն, որ հակառակորդը չկարողանա պատասխան հարված կատարել։

Խոշոր մրցախաղերում սքվոշի մարզադաշտի պատերը պատրաստում են թափանցիկ նյութից, որպեսզի հանդիսատեսը կարողանա դրսից դիտել խաղը։