Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (մուլտսերիալ)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
SBSP logo.png

Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (Կաղապար:Lang-en), ամերիկյան հետաքրքիր մուլտսերիալ, որը ստեղծել է «Nickelodeon» հեռուստաընկերությունը։ Առաջին անգամ այն ցուցադրվել է 1999 թվականի հուլիսի 17ին և դարձել է ամենահայտնի հեռուստածրագրերից մեկը աշխարհում[1]։ Տվյալ պահին այն ունի ընդհամենը 8 եթերաշրջան։ Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի հատակին գտնվող Բիկինի Բոթոմ քաղաքում։ Մուլտֆիլմի գլխավոր հետաքրքիր կերպարները ծովային կենդանիներն են։ Դա պայմանավորված է նրանով, որ մուլտֆիլմի ստեղծող Սթիվեն Հիլենբերգը մուլտֆիլմի կերպարներին ստեղծելու ժամանակ Կալիֆոռնիա նահանգի համալսարաններից մեկում դեռ դասավանդում էր ծովային կենսաբանությունը։ 1987 թվականին նա թողնում է համալսարանը, որպեսզի կարողանա իրականացնել իր երազանքը և դառնա մուլտիպլիկատոր։ Առաջին երեք սերիաները ցուցադրվեցին «Nickelodeon Kids' Choice Awards» շոուից հետո՝ 1999 թվականի մայիսի 1ին։ Սպունգ Բոբի իրական հաջողությունը սկսվեց այն ժամանակ, երբ սկսեց ցուցադրվել երկրորդ եթերաշրջանը և մինչ օրս այն պահպանում է իր առաջատար դիրքերը։ 2004 թվականի նոյեմբերի 19ին ԱՄՆում տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ «SpongeBob SquarePants: The Movie», իսկ 2015 թվականի փետրվարի 6ին տեղի ունեցավ երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը առաջինի շարունակությունն էր՝ «Սպունգ Բոբ 3D»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր սերիաների իրադարձությունները տեղի են ունենում Բիկինի-Բոթոմ ստորջրյա քաղաքում։ Այն նման է սովորական մարդկային քաղաքի, այստեղ կան ռեստորաններ, ծովափ, թանգարան, օդանավակայան, զվարճանքների այգի, բանտ և այլն։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատն է։ Նա և իր ընկերները մշտապես ընկնում են տարբեր արկածների մեջ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, մուլտֆիլմի գլխավոր կերպարը։ Ապրում է տուն-արքայախնձորի մեջ, խխունջ Գերիի հետ, որը ավելի շատ հիշեցնում է տնային կատու։ Սիրում է բաց թողնել պղպջակներ, մեդուզաներ որսալ իր լավագույն ընկեր Պատրիկի հետ, քռաբսբուրգերներ պատրաստել Քռաստի Քռաբում, նաև զբաղվել Սենդիի հետ։ Սովորում է տիկին Փաֆի ավտոդպրոցում, բայց ոչ մի կերպ չի կարողանում հանձնել քննությունը։
  • Պատրիկ Աստղ, ծովային աստղ, Սպունգ Բոբի մտերիմ ընկերը։ Ծույլ է և հիմար։ Ապրում է քար-տան մեջ։
  • Սքուիդվարդ Թենթքլզ, ութոտնուկ, ապրում է Պատրիկի և Սպունգ Բոբի հետ նույն փողոցում և այնպիսի տան մեջ, որը հիշեցնում է :

Զատկի կղզու արձաններից մեկին։ Նա ատում է իր երկու հարևաններին, չնայած Սպունգ Բոբը և Պատրիկը նրան համարում են իրենց լավագույն ընկերից մեկը։ Սիրում է Կլառնետ նվագել, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում։ Գանձապահ է Քռաստի Քռաբում։

  • Գերի, խխունջ, Սպունգ Բոբի տնային կենդանին, որը շատ է նման կատվի։ Չի սիրում լոգանք ընդունել։ Ամենակեր է։
  • Սենդի Չիքս, սկյուռիկ, զբաղվում է գիտական հետազոտություններով, Սպունգ Բոբի ընկերուհին է։ Եկել է Տեխասից, որպեսզի զբաղվի հետազոտություններով։ Միշտ կրում է ջրային կոստյում, քանի որ չի կարող շնչել ջրի տակ։ Ապրում է մի տան մեջ, որը հիշեցնում է ապակե կափարիչ։ Սիրում է կարատե։
  • պրն. Յուջին Քռաբս, խեցգետին, Քռաստի Քռաբի տերը։ Փոքր հասակում ընկերություն է արել Պլանկտոնի հետ, բայց հետո վիճել են գաղտնի բաղադրատոմսի պատճառով։ Խիստ է, բայց արդար։ Չափից դուրս ժլատ է։ Ունի կետ-աղջիկ, որի անունը Փեռլ է։
  • Փեռլ Քռաբս, կետ, պրն. Քռաբսի աղջիկը։ Սիրում է երիտասարդական խնջույքներ։ Հաճախ լաց է լինում և դժգոհում հոր վարքից։
  • տիկին Փաֆ, ձուկ, ավտոդպրոցի ուսուցչուհին, որտեղ սովորում է Սպունգ Բոբը։ Վերջինիս վթարների պատճառով նա մի քանի անգամ ընկել է բանտ և հիվանդանոց։ Սերաներից մեկում պրն. Քռաբսը սիրահարվում է նրան։
  • Լարրի, խեցգետին, սիրում է զբաղվել սպորտով, լավ հարաբերությունների մեջ է Սպունգ Բոբի և Սենդիի հետ։ Սերիաներից մեկում նա ծովափում աշխատում էր որպես փրկարար։

Հակառակորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շելդն Պլանկտոն, սերիալի գլխավոր չարագործը, միաչքանի օրգանիզմ, Քռաբսի հակառակորդը։ Ունի ռեստորան և համակարգչային կին՝ Կարեն անունով։ Անընդհատ փորձում է գողանալ Քռաբսբուրգերի գաղտնի բաղադրատոմսը, բայց միշտ ձախողվում է։
  • Թռչող Հոլանդացի, ծովահենի հոգի, ապրում է հոգեղեն նավում։ Որոշ սերիաներում հայտնվում է և գողանում Սպունգ Բոբին և նրա ընկերներին։ Իսկ որոշ սերիաներում ընկերանում է նրա հետ։
  • Ծովային Չարագործ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի թշնամին։
  • Կեղտոտ պղպջակ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի մյուս թշնամին։ Անընդհատ ծիծաղում է։ Սպունգ Բոբի «սիրելի» չարագործն է։
  • Սքուիլյամ Ֆենսիսոն, ութոտնուկ, Սքուիդվարդի հակառակորդը, արտաքինով նրանք կարծես երկվորյակներ լինեն, սակայն Սքուիլյամը ունի մեկ մեծ ունք։ Շատ հարուստ է։ Մշտապես ցանկանում է ապացուցել Սքուիդվարդին, որ նա անհաջողակ է։