Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սիլվա Կապուտիկյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Silva Kaputikyan.png

Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականին հունվարի 20-ին Երևանում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագիր, որը սպանվեց 1920 թվականին։

Ավարտել է Երևանի թիվ 19 ցուցադրական դպրոցը, որը հիմա կրում է մեծ քննադատ Նիկոլ Աղբալյանի անունը։ 1936-1941 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։

Սիլվա Կապուտիկյան ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում։

Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղաքացիական ուղղվածությաունը։

Մահացել է 2006 թվականի օգոստոսի 20-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Սկսած 1940-ական թվականներից մինչև կյանքի վերջը հրատարակել է բազմաթիվ գրքեր, որոնցից ավելի հիշարժան են <<Սրտաբաց զրույց>>, <<Մտորումներ ճանապարհի կեսին>>, <<Յոթ կայարաններ>>, <<Դեպի խորքը լեռան>>, <<Ձմեռ է գալիս>> ժողովածուները։

Նրա ստեղծագործության հիմնական մոտիվների մեջ իրենց տեղն ունեն և սիրային և հայրենասիրական քնարերգությունը, իսկ ժամանակի հանդեպ գրողի քաղաքացիական դիրքորոշումն արտահայտվել է ամբողջ կյանքի ընթացքում գրած բազմաթիվ բանաստեղծությունների մեջ։