Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Չարլզ Դարվին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Charles Darwin 1880.jpg

Չարլզ Դարվինը` ապագա նշանավոր գիտնականը, ծնվել է Շրուսբերի անգլիական փոքրիկ քաղաքում: Մանկուց նա սիրում էր թափառել դաշտերում ու անտառներում, ուշադրությամբ զննում շրջապատող բնությունը։ Իր դիտումները Չարլզը համեմատում էր գրքերում կարդացածի հետ: Տղան հափշտակությամբ խեցիների, միներալների, թռչունների ձվերի հավաքածուներ էր կազմում։ Հավաքածուի համար նա բնից վերցնում էր միայն մեկ ձու` մնացածները թողնելով տեղում: 1831 թ գարնանը Չարլզն ավարտեց Քեմբրիջի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, սակայն հրաժարվեց քահանա դառնալ։ Նրան հրապուրում էր միջատների և բույսերի ուսումնասիրումը։ Պրոֆեսոր Դենսլոյի երաշխավորությամբ Չարլզին վերցրին «Բիգլ» առագաստանավը, որն ուղևորվում էր շուրջերկրյա ճանապարհորդության: Դարվինի պարտականությունն էր նավարկության ընթացքում երկրաբանական, կենդանաբանական և բուսաբանական հավաքածուներ կազմելը: Հինգ տարի տևած այդ նավարկությունը նա գրավիչ և ճշմարտացի նկարագրել է «Շուրջերկրյա ճանապարհորդություն «Բիգլ» նավով» գրքում:

Ճանապարհորդության ընթացքում Դարվինը շատ էր դիտում և մտորում։ Նա եկավ այն հաստատ համոզման, որ աշխարհը աստված չի ստեղծել, ինչպես կարծում էին շատերը, որ Երկրի վրա բույսերի և կենդանիների տարբեր տեսակների առաջացման բացատրությունը պետք է փնտրել բթուն բնության մեջ։ Տուն վերադառնալուց հետո Չարլզ Դարվինն սկսեց ջանասիրությամբ ժողովել իր միտքը հաստատող փաստեր: Ուսումնասիրում էր ընտանի կենդանիներին, նորից ու նորից կարդում հարյուրավոր գրքեր ու բազմաթիվ քաղվածքներ անում։ Այդ աշխատանքը տևեց երկար տարիներ: Եվ միայն 1859 թ նա լույս ընծայեց մի գիրք, ուր մանրամասն շարադրում էր իր տեսությունը:

Ո՞րն է Դարվինի հայտնագործության էությունը: Մարդը իր տնտեսությունում օգտագործում է շատ բույսեր ու կենդանիներ, որոնք վայրի վիճակում գոյություն չունեն: Բայց անկասկած, անցյալում նրանք ունեցել են իրենց վայրի նախնիները: Բացի դրանից, մարդը բուծել է այդ բույսերի և կենդանիների բազմաթիվ նոր սորտեր ու ցեղեր: Հիշեցեք, թե կաղամբի, խնձորենու, տանձենու քանի տարբեր սորտեր, շների, ոչխարների, կովերի, ձիերի քանի տարբեր ցեղեր գոյություն ունեն։ Գիտնականներն այդ սորտերն ու ցեղերն ստացել են արհեստական ընտրությամբ: Ենթադրենք, որ պետք է բուծել արագավազ ձիերի ցեղ։ Արագավազ զույգ ձիերից ցեղի համար թողնում են ամենաարագավազ մտրուկներին։ Եվ այդպես, անընդհատ ընտրելով ամենալավ ձիերը, ի վերջո ստանում են հիանալի վազկանների ցեղը: Դարվինը մտածեց գուցե, վայրի բնության մեջ էլ նոր տեսակներն աոաջանում են ընտրությամբ։ Չէ որ կենդանիներն ու բույսերը, սովորաբար, շատ մեծաքանակ սերունդ էն ծառ ամեն տարի տալիս է բազմաթիվ սերմեր բայց նրանցից շատ քչերն են հայտնվում հարմար պայմանների մեջ ծիլեր տալիս և մեծ ծառեր դառնում։ Իսկ որոշ ձկներ օրինակ միլիոններով ձկնկիթ են դնում, բայց նրանց մեծ մասը ոչնչանում է։ Ձկնկիթից դուրս եկած մատղաշներից էլ հասուն վիճակի են հասնում անհատներ միայն մնացածներին կամ գիշատիչներն են խժռում կամ էլ նրանք ոչնչանում են անբարենպաստ պայմաններից։ Կենդանի է մնում ամենահարմարվողը ամենաուժեղը ամենաճարպիկը։ Այսպես բնության մեջ տեղի է ունենում այն բույսերի ու կենդանիների ընտրությունը որոնք ավելի լավ են հարմարված կյանքի որոշակի պայմաններին։ Դարվինն այդ պրոցեսն անվանեց բնական ընտրություն Դարվինը մի հայտնագործություն էլ արեց։ Շատ վաղուց մարդիկ ուշադրություն են դարձրել որ բոլոր բույսերն ու կենդանիները խիստ նպատակահարմար են կառուցված Ամեն մի առանձին օրգան որևէ բանով օգտակար է ողջ օրգանիզմին։ Եվ նրա կառուցվածքն օրգանիզմը հարմարվող է դարձնում կենդանու կամ բույսի բնակության պայմաններին։ Մինչև Դարվինը գիտնականները դա բացատրում էին այն բանով որ աստված նախօրոք նախատեսել է, թե ինչպես պետք է կառուցված լինեն բույսերն ու կենդանիները, որպեսզի կարողանան ապրել իրենց համար նախասահմանված պայմաններում Դարվինն ապացուցեց որ եթե գոյության պայքարում կենդանի են մնում ամենահարմարվող օրգանիզմները ապա պետք է, որ նրանք անպայման նպատակահարմար կառուցված լինեն։ Բայց կյանքի այլ պայմաններում այդ օրգանիզմների կառուցվածքը կարող է դառնալ աննպատակահարմար չհարմարվող, նրանք կոչնչանան իրենց տեղը զիջելով ուրիշներին։

Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից հայ մտավորականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Դարվինի ուսմունքի հանդեպ։ Նրա հիմնական գիտական աշխատությունը առաջին անգամ հայերեն է թարգմանվել 1936 թվականին: