Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շվեդիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Sweden.svg

Շվեդիա, պաշտոնապես Շվեդիայի թագավորություն, Սկանդինավյան երկիր Եվրոպայի հյուսիսում: Այն սահմանակցում է Նորվեգիային արևմուտքից ու հյուսիսից և Ֆինլանդիային արևելքից: Այն կապված է Դանիային հարավ-արևմուտքից Էրեսունդի կամուրջով: Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է, որոնցից 2,3 միլիոնը ունի օտար արմատներ: Բնակչության մեծ մասը ապրում է երկրի հարավային մասում: Բնակչության մոտ 85%-ը ապրում է քաղաքային տարածքներում:

Գերմանական ցեղերը բնակություն են հաստատել Շվեդիայում անտիկ դարաշրջանից, պատմության մեջ հայտնի որպես գյոտեր և շվեդեր, իսկ ծովափնյա ժողովուրդները կոչվել են Նորսմեններ: Հարավային Շվեդիան հիմնականում զարգանում է գյուղատնտեսությունը, մինչդեռ հյուսիսը պատված է սաղարթախիտ անտառներով: Շվեդիայի կլիման հիմնականում մեղմ է իր հյուսիսային դիրքին ոչ բնորոշ, իսկ ամառները հիմնականում լինում են տաք: Ներկայումս Շվեդիան սահմանադրական միապետությունն է իր ժողովրդավարական խորհրդարանական համակարգով, որտեղ միապետը պետության ղեկավարն է ինչպես հարևան Նորվեգիայում: Մայրաքաղաքը Ստոկհոլմն է, որը նաև ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է երկրում: Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը, որը գլխավորում է վարչապետը:

Շվեդիային են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ։ Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է։ Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները։ Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը։ Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են, հարավում՝ մեղմ և խոնավ։ Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով։ Գետերը կարճ են ու ջրառատ։ Հարավային հարթավայրերում շատ են լճերն ու ճահիճները։ Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն։ Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները։ Կան բազմաթիվ արգելոցներ։