Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շարքացան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Դանիական արտադրության շարքացան

Բույսի աճելու համար անհրաժեշտ է, որ սերմերն ընկնեն խոնավություն և անհրաժեշտ սննդանյութեր պարունակող հողի մեջ։ Նախկինում սերմերը (հատիկները) ձեռքով էին ցանում։ Այժմ դաշտերում ցանքը կատարում են մեքենաների օգնությամբ, որոնք կոչվում են շարքացաններ։ Տրակորն իր հետ դաշտ է բերում մեկ կամ մի քանի շարքացան։ Շարքացանն ունի սերմնարկղ, ցանող հարմարանքներ, սերմնատար խողովակներ և խոփիկներ։ Հերկած դաշտում խոփիկներն ակոսներ են բացում։ Ցանող հարմարանքներն արկղից վերցնում են սերմը և սերմնատար խողովակների ու խոփիկների միջով նետում ակոսների մեջ, որոնք անմիջապես ծածկվում են հողով։ Եթե շարքացանը համակցված (կոմբինացված) է, ապա ակոսների մեջ միաժամանակ նաև պարարտանյութ է լցվում։ Սովորաբար սերմերը ցանում են միմյանցից որոշակի հեռավորություն ունեցող շարքերով։ Մի շարքացանը ցանում է հացահատիկ՝ աշորա, ցորեն, մյուսը՝ բամբակ, երրորդը՝ կտավատ, չորրորդը՝ ճակընդեղ, հինգերորդը եգիպտացորեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։