Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նորավանք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Noravank-astvatsatin-facade-details-IMG 2037.JPG

Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է երկու կից եկեղեցիներ, գավիթը, եկեղեցի-տապանատունը, արևելյան կողմում՝ երկահարկ եկեղեցին, պարսպից դուրս՝ երկու մատուռ։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում։

Հնագույն՝ Սուրբ Կարապետ եկեղեցին հուշարձանախմբի հարավային կողմում է։ Այն միանավ դահլիճ է՝ պայտաձև խորանով, հարավում՝ ուղղանկյուն ավանդատնով։

Վանքի գլխավոր՝ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին 1216-21 թվականին կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը։ 1261 թվականին իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, որն սկսվել էր 1223 թվականին, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր և կալվածքներ: Սուրբ Գրիգոր եկեղեցի-տապանատունը 1275 թվականին կառուցել է Տարսայիճ Օրբելյանը․ այն կիսաշրջաձև խորանով միանավ դահլիճ է՝ զուսպ հարդարանքով։

Համալիրից առանձին Սուրբ Աստվածածին երկու հարկանի եկեղեցին է, որը 1331-1339 թվականներին կառուցել են Բուռթել իշխանը նրա կինն ու որդիները։ Առաջին հարկը կիսագետնափոր է, երկրորդը դրսից և ներսից խաչաձև է՝ կիսաջրջանաձև խորանով և ավանդատներով։

1840 թվականին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել։ 1848-1849 թվականները վանքն մասնակի նորոգվել է, իսկ 1982 թվականին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները։

Նորավանքը վերականգնվել է 1998 թվականին, օծվել է՝ 1999 թվականին հիմնովին վերանորոգվել է 2002 թվականին։ Համալիրի՝ 17-րդ դարում կառուցված պարսպով շրջափակված բակում և գավթում կան բազմաթիվ մեծարժեք խաչքարեր։

2002 թվականին Նորավանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկցում»։