Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նյուտոն Իսահակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


Մեծ գրողներին, կոմպոզիտորներին, արվեստագետներին անվանում են դասականներ։ «Դասական» բառով բնութագրվում է լավագույնը, կատարյալը, օրինակելին, ընդհանուրի ճանաչմանն արժանացածը։ Գոյություն ունի մի ամբողջ գիտություն, որն իր կատարելության համար անվանվում է դասական, դա Նյուտոնի դասական մեխանիկան է։

Մեխանիկան գիտություն է մարմինների շարժման մասին։ Անձրևի կաթիլները թմբակահարում են տան տանիքը, գրոհի են նետվում հոկեյիստները, երկնքում թռչում են ինքնաթիռները, մոլորակները պտտվում են արեգակի շուրջը։ Այս բոլորը շարժման օրինակներն են։ Ութեև այս մնացած շարժումները նման չեն իրար նրանք բոլորն էլ ենթարկվում են մեխանիկայի միասնական օրենքներինն, որոնք հայտնագործել է անգլիացի մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը։

Դեռ մանուկ հասակում նա սիրում էր մեխանիկական խաղալիքներ, ջրաղացների մոդելներ, օդապարուկներ պատրաստել։ Ավելի ուշ Նյուտոնը հրաշալի կերպով հայելիներ, պրիզմաներ ու ոսպնյակներ էր հղկում իր հմտությամբ գերազանցելով Անգլիայի լավագույն վարպետին։

Լայնորեն հայտնի է այն պատմությունը թե տիեզերական ձգողության օրենքը Նյուտոնը հայտնագործել է դիտելով նձորի պատահական անկումը խնձորենուց։ Մարմինների անկումը տեսնում էին նաև ուրիշ գիտնականներ և ջանում բացատրել այդ երևույթը։ Սակայն մինչև Նյուտոնը դա արեց ոչ մեկին չհաջողվեց անել։ Ինչո՞ւ է խնձորը միշտ ուղիղ ընկնում այլ ոչ թե մի կողմ, մտածեց Նյուտոնը։ Այս խնդրի շուրջը առաջին անգամ սկսեց մտորել դեռ երիտասարդ հասակում, բայց պատասխանը հրապարակեց միայն 20 տարի անց։

Նյուտոնի հայտնագործությունները պատահական բնույթ չէին կրում։ Նա երկար կշռադատում ու քննում էր իր եզրակացությունները և դրանք հրապարակում միայն այն ժամանակ, երբ հաստատապես համոզված էր լինում դրանց քնսխալությանն ու ճշգրտույանը։ Նյուտոնը պարզեց, որ ընկնող խնձորի, նետված քարի, Լուսնի և մոլորակների շարժումները ենթարկվում են բոլոր մարմինների միջև ձգողության մի ընդհանուր օրենքի։ Մինչև այժմ այդ օրենքն աստղագիտական բոլոր հաշվարկների հիմքն է։ Նրա օգնությամբ գիտնականները ստույգ կանխագուշակում են Արեգակի խավարումները և հաշվարկում տիեզերանավերի ուղեծրերը։

Հայելիներ հղկելու հմտությունը Նյուտոնին առանձնապես օգնեց այն ժամանակ, երբ նա աստղային երկինքը դիտելու համար հայելարին աստղադիտակ պատրաստեց։ Նրա ամեն մասի համար հսկայական աշխատանք ու համբերություն պահանջվեց, բայց դրա փոխարեն հրաշալի աստղադիտակ ստացվեց։ Այն դարձավ ամբողջ Անգլիայի հպարտությունը։ Լոնդոնի թագավորական ընկերությունը Նյուտոնին ընտրեց իր անդամը, իսկ 1703 թվականից մինչև կյանքի վերջը նա այդ ընկերության պրիզեդենտն էր։

Նյուտոնը բազմապիսի օպտիկական սարքերի մեծ հավաքածու ուներ և իր լաբարատորիայում դրանցով փորձեր էր կատարում։ Այդ փորձերի շնորհիվ նա հիտնականներից առաջիը հասկացավ սպեկտրի զանազան գույների առաջացումը և ճիշտ բացատրեց բնության գույների ողջ հարստությունը։ Այդ բացատրությունն այնքան նոր ու անսպասելի էր, որ նույնիսկժամանակի խոշորագույն գիտնականները միանգամից չհասկացան այն և երկար տարիներ վեճեր էին մղում Նյուտոնի դեմ։

Ֆիզիկական ու մաթեմատիկական միշտ օգնել և օգնում են միմյանց։ Նյուտոնը հիանալի հասկանում էր, որ առանց մաթեմատիկայի ֆիզիկան չի կարող զարգանալ, և ստեղծեց մաթեմատիկական նոր մեթոդներ, որոնցից ծնունդ առավ այժմ յուրաքանչյուր ֆիզիկոսի ու ինժեների հայտնի ժամանակակից բրձրագույն մաթեմատիկան։ Նյուտոնը զբաղվել է նաև քիմիայով, ուսումնասիրել մետաղների հատկությունները։ Մեծ գիտնականը շատ համեստ մարդ էր և այնքան էր տարվում նրանով, որ մոռանում էր անգամ ճաշելը, իսկ քնում էր ընդամենը չորս կամ հինգ ժամ։

Ֆիզիկայի պատմության մեջ չի եղել ավելի նշանավոր մի իրադարձություն քան Նյուտոնի մեխանիկայի ստեղծումն էր։ Գրեթե 250 տարի ողջ աշխարհի ֆիզիկոսները, աստղագետներն ու ինժեներներնիրենց աշխատանքներում հիմնվում էին Նյուտոնի օրենքների վրա, և 20֊րդ դարի սկզբին էր միայն, որ մեկ ուրիշ մեծագույն ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը հայտնագործեց շարժման նոր օրենքներ։ Սակայն Էյնշտեսյնի տեսությունը չի հակասում Նյուտոնի մեխանիկային, այլ միայն լրացնում ու չշգրտում է այն։

Նյուտոնի մեխանիկան իր նշանակությունը միշտ կպահպանի բոլոր գործնական խնդիրներում սկսած խաղալիքների պատրաստումից մինչև տիեզերանավերի ստեղծումը։