Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նիկոլ Փաշինյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Պատկեր:Nikol Pashinyan.jpg
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության 16-րդ Վարչապետ

Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975, Իջևան, Իջևանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ով 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության նշանավոր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10 և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Նիկոլ Փաշինըանը և Վլադիմիր Պուտինը Սոչիում, մայիսի 14 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ[4]։