|
Վիքիփոքրիկում այժմ կա 1066 հոդված։ Բարելավի՛ր դրանք։ |
|
Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։ |
Նավթ
Նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում։Նավթի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անցյալում։ Երբեմն ջրհոր փորելիս հողի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով մուգ, յուղանման ինչ որ հեղուկ։ Նավթից նաև պատրաստում էին զանազան բուժիչ քսուքներ։
19-րդ դարի կեսին նավթից անջատեցին նոր նյութ կերոսինը, որն սկսեցին լայնորեն օգտագործել լուսավորման նպատակով։ Իսկ կերոսինից ստացվող բենզինը թափում էին ծովը, որովհետև այն համարում էին ոչ պիտանի։
Այժմ նավթ պահանջում են ավտոմոբիլներն ու ինքնաթիռները, շոգենավերն, տրակտորներն ու կոմբայները, էլեկտրակայաններն ու գործարանները։ Նրանց շարժիչները, վառարաններն աշխատում են բենզինով, կերոսինով, մազութով։
֊Նավթ,֊ պահանջում են քիմիական գործարանները, որտեղ նավթից ստանում են սինթետիկ կաուչոկ, արհեստական մանրաթելեր, պլաստմասսներ, ներկանյութեր, պայթուցիկ նյութեր, դեղանյութեր։
Նավթը պարունակում է նաև ծծումբ, ազոտ, թթվածին և այլ նյութեր։
Նավթ արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորությամբ հորատանցքեր։
Հրոտանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում երկաթուղային ցիստեռների մեջ, նավթատար հսկա նավերով տանկերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով։