Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նավաստի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
US Navy 970720-N-6483G-012 Modern Sailor at views USS Constitution from aboard the modern destroyer USS Ramage (DDG 61).jpg

Նավաստու մասնագիտության մեջ այնպիսի մի բան կա, որը հնուց անտի ամենահետաքրքրասեր, անդադրում և խիզախ տղաներին մղել է թողնելու հայրական տունը, մեկնելու հեռավոր նավահանգիստ և որևէ նավի վրա վարձվելու որպես փոքրավոր։ Ի՞նչ կա այնտեղ, հեռուն ձգվող հորիզոնի ետևում։

Դժվար և վտանգավոր է նավաստու մասնագիտությունը։ Նավաստին միշտ հերթապահության մեջ է թե հեղձուցիչ տապին ու անտանելի ցրտին, թե անլուսին գիշերներին ու անթափանց մշուշին, թե մոլեգնող փոթորկի ժամանակ, երբ ալիքները ծառա են լինում, և թվում է,տախտակամածը փախչում է ոտքիդ տակից։

Դեռ հնուց նավաստիները հայտնագործել են նոր աշխարհներ,ուղիներ հարթել դեպի հեռավոր երկրներ։ Նրանք բեռներ էին փոխադրում այս կամ այն երկիրը հասցնում վաճառականների ու արկածախնդիրների, զորք ու վերաբնակիչների։Ձկնորսական նավերը ծովերում հետապնդում էին ձկների վտառների։ Ծովակատուներ որսալու համար հյուսիսային կղտուներ ճամփան էին բռնում ծովային որսորդները։

Այն ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել։Հազարավոր զբոսաշրջիկներով բեռնավորված մարդատար խոշոր լայներները (օվկիանոսային նավերը), որ կարծես լողացող ճերմակ քաղաքներ լինեն ակոսում են երկրագնդի ծովերն ու օվկիանոները։Հյուսիսային ծովերում նավերի կարավանների համար ճանապարհ են հարթում հզոր սառցահատները։Հսկա տանկերները (հեղուկանավերը) իրենց անպարփակ ընդերքն են ընդունում մինչև 400 հզ տոննա նավթ։Լողացող ձկնագործարաններն ուղեկցում են ձկնորսական նավատորմիղներին և նրանց հնարավորություն ընձեռում մի քանի ամիս մնալ ծովում՜ առանց նավահանգիստ վերադառնալու։ Սառնարանային հզոր տեղակայնքով սարքավորված ռեֆրիժեռատորները (սառնանավերը) կտրում անցնում են մեծ տարածություններ փոխադրելով շուտ փչացող մթերքներ ։Սորուն բեռների համար կառուցված են հատուկ նավեր։ Կանննաև գիտահետազոտական և այլ նավեր։

Նավերում տեղակայված են հմտություն և զանազան գիտելիքներ։ Ահա թե ինչու այժմ նավի վրա,բացի նավապետից,նրա օգնականներից,բոցմանից ու նավաստիներից, կան նաև շարժիչավարներ,մեխանիկներ, էլեկտրիկներ,ռադիստներ,ջրասուզակներ,պոմպավարներ,ինժեներներ և տեխնիկներ։Ո՜րը թվարկես։