Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նապաստակներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Arctic Hare.jpg

Նապաստակները փոքր կենդանիներ են, արագ վազում են։ Ունեն երկար ետևի ոտքեր և առջևի կարճ ոտքեր։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։

Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 30-ից 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։

Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։

Ի տարբերություն ճագարների, նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։ Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են։

Նապաստակները բազմանում են տարին մեկից երեք անգամ և սովորաբար ծնվում են 3-7 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։