Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նախնադարյան մարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մեր նախնիները շատ նման են եղել կապիկներին։ Գիտնականները նրանց անվանել են կապկամարդ։ Կապկամարդիկ ապրում էին քարանձավներում ու ժայռերում, իրենց կացանները տաքացնում էին խարույկներով, նրանց վրա էլ խորովում միսը։ Նրանք որսում էին մանր կենդանիներ։ Ավելի հաճախ սնվում էին պտուղներով։ Կապկամարդիկ կարողանում էին պատրաստել միայն շատ պարզ գործիքներ։ Այն ժամանակաշրջանը, երբ գործիքները պատրաստում էին քարից, կոչվում է քարի դար։

Աշխատանքի և խոսքի շնորհիվ մարդու գլխուղեղը զարգանում էր և իր կառուցվածքով և ծավալով գերազանցում էր կապկի գլխուղեղը։

Աստիճանաբար նախնադարյան մարդը ստացավ ժամանակակից մարդու կերպարանք։ Այդ մարդկանց գիտնականներն անվանեցին կրոմանյոնյան մարդիկ։ Կրոմանյոնյան մարդիկ իրենց կուլտուրական զարգացմամբ շատ առաջ անցան և սկսեցին ապրել ընտանիքներով, զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։

Նախնադարյան մարդիկ ապրել են հարյուր հազարավոր տարիներ առաջ, երբ դեռ գիր չկար։ Այդ պատճառով նրանք չէին կարող գրել իրենց պատմությունը։ Բայց գիտնականներն այդ մարդկանց մասին իմացել են՝ ուսումնասիրելով նրանց քարե գործիքներն ու զարդերը, որսած կենդանիների ոսկորները։