Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մուրացան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Muratsan1.jpg

Մուրացանի իսկական անուն ազգանունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան է։ Սովորում է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ արել է գրական առաջին փորձերը։ 1877 թվականին շրջագայել է Սյունիքում ու Արցախում, ծանոթացել պատմական հուշարձաններին, ուսումնասիրել հին հիշատակարանները, հետագայում գրել է «Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը» երկը։ 1878 թվականին Մուրացանը տեղափոխվել է Թիֆլիս․ աշխատել է որպես հաշվապահ։

1881 թվականին գրել է «Ռուզան» պատմական դրաման, որը բեմադրվել է Հայ թատրոնի վարչության օժանդակությամբ և ճանաչման արժանացրել հեղինակին։ Հայ մեծահարուսները խոստացել են շնորհալի երիտասարդին ուղարկել արտասահան՝ կրթությունը շարունակելու, բայց շուտով մոռացել են իրենց խոստումը։

Մուրացանը ստեղծել է զորավար Գևորգ Մարզպետունու հրաշալի կերպարը։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այդ օրերին, երբ արաբ իշխանները ապստամբել էին արքայի դեմ, իսկ արքա հուսալքված մեկուսացել էր Սևանա կղզում, Գևորգ Մարզպետունին իր 20 քաջերով սկիզբ է դրել ազատագրական կռիվների՝ ապացուցելով, որ «մի ծաղկով գարուն կգա», եթե կա կատարիալ սեր, նվիրում և ինքնազոհողության պատրաստակամություն։ Մուրացանի անունով կոչվել են գրադարան, փողոցներ, դպրոցներ Երևանում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ քաղաքներում ու գյուղերում։