Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

ՄուլտՖիլմ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դահլիճում մարում է լույսը, և էկրանի վրա կենդանություն է առնում երևակայության հրաշալի ու զարմանալի աշխարհը: Այստեղ ապրում են մանուկների սիրելի գրքերի հերոսները՝ չարաճճի Կառլսոնը, որ ապրում է տանիքում, զվարճալի Վիննի Թուխ արջուկը, բարի և փոքր-ինչ թախծոտ Կոկորդիլոս Գենան, սքանչելի Ձյունիկը, անկուշտ Պույ-պույ մուկիկը: Նկարված և տիկնիկային գործող անձինք, ասես, կենդանի արարածներ լինեն նրանք ուրախանում են, տխրում, ամենաանհավատալի հրաշքներ գործում: Եվ դա ոչ ոքի չի զարմացնում: Դե մենք վարժվել ենք, որ մուլտիպլիկացիայում ամեն ինչ հնարավոր է («մուլտիպլիկացիան» լատիներեն բառ է և նշանակում է «բազմացում»): Եվ քչերն են մտածում, թե, իրոք, ինչպես է տեղի ունենում այդ անսովոր հրաշքը: Հրաշքը գործում են նկարիչ-մուլտիպլիկատորները՝ էկրանի բարի կախարդները: Այդ նրանց ձեռքով են կենդանություն առնում ապագա մուլտֆիլմի համար նկարված գործող անձինք: Բայց պարզվում է, որ գործող անձին կենդանացնելն այնքան էլ հեշտ չէ: Չէ որ իրականում գոյություն չունեն ո՛չ Կառլսոն, ո՛չ Չեբուրաշկա, ո՛չ Կոկորդիլոս Գենա: Նրանց նկարիչն է ստեղծում բազմաթիվ նկարներից: Որպեսզի գործող անձը թեթևակի շարժվի կամ աչքը թարթի, հարկավոր է ստեղծել մի քանի տասնյակ նկար, այն էլ ընդամենը մեկ ակնթարթի համար: Իսկ տասը րոպեանոց մուլտֆիլմի համար պետք է նկարել մոտ 115 հազար նկար: Նկարները թղթին նկարելը գործի կեսն է միայն:

Դրանք դեռ պետք է փոխադրել ցելուլոիդի վրա, գունազարդել և կադր առ կադր նկարահանել մուլտհաստոցով: Դա մեծ ու քրտնաջան և, անշուշտ, մեկ նկարչի ուժերից վեր աշխատանք է: Դրա համար էլ մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցում է տարբեր մասնագիտությունների տեր նկարիչների մի մեծ խումբ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։