Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մովսես Արազի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Լսո՞ւմ եք... Սպասեք մի փոքր, ես ձեզ կպատմեմ բոլորը սկզբից..․

Գնո՞ւմ եք... լավ, ես կպատմեմ ծաղիկներին ու խոտերին...

– Սիրուն կակաչներ, լավ լսեցեք արևի պատմությունը...

Աղջիկս հիվանդ էր...»

Շատերն են ծանոթ այս տողերին, շատերն են հիացել, երբ կարդացել են Արազու հուզաթաթավ, հանրածանոթ «Արևը» արձակ բանաստեղծությունը: Որքան զգացմունք ու ջերմություն, որքան խոր թախիծ կա այդ փոքրածավալ ստեղծագործության մեջ։ Կարդում ես այն ու աչքիդ առջև հառնում է երկու հակադիր աշխարհ: Իր ոսկեհեր աղջկան կորցրած աշխատավոր մարդու սոցիալական բողոքն ու ընդվզումն են պատկերված «վերևի հարկում» ապրող հարուստների դեմ, որոնք նյութական բարիքների հետ միասին խլել են նաև «ներքին հարկի» արևի լույսը:

Մովսես Արազին հայ պրոլետարական արձակի սկզբնավորողներից է։

Նա ծնվել է Շուլավերում (այժմ՝ Վրաստանում): Մոտիկից տեսել է հայ մարդու չարքաշ կյանքը, տառապանքն ու ցավը, որը հետագայում պատկերել է իր մի շարք գործերում: Արազին մեծ հեղափոխական Ստեփան Շահումյանի հետ միասին սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ Շահումյանը մեծ ազդեցություն է ունեցել Արազու վրա: Արազուն դեռ պատանեկան հասակից խանդավառել են հեղափոխական գաղափարները: 1901 թ. նոյեմբերի 5-ին Պետերբուրգի Կազանի տաճարի հրապարակում կազմակերպվում է ուսանողական ցույց, որին մասնակցում է նաև ուսանող Արազին: Այդ օրերին էր, որ Ռուսաստանով մեկ հպարտորեն ճախրում էր Մ. Գորկու «Մրրկահավի երգը»։ Գորկին դառնում է Արազու ամենասիրելի գրողը և մեծ դեր է խաղում նրա գրական կյանքում: Արազու ստեղծագործությունները տպագրվել են սկսած 1906 թ.։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Արազին գրել է «Սովետական առավոտը», «Ընկեր Մուկուչը», «Աչքը վախեցած Հանեսը», «Հազար գլխանին», «Պիոներ Սարոն», «Լույսերը», «Միշիկը», «Փոքրիկ շինարարները», «Անբախտ որսկաններ» և այլ պատմվածքներ: Հանեսը, Մուկուչը, Բենոն՝ նախկին իրավազուրկ և չքավոր այդ մարդիկ, հասկանում են սոցիալիստական կարգերի առավելությունը և դառնում իրենց իրավունքի ու աշխատանքի տերերը։

Արազին ստեղծել է նաև ուրիշ շատ գործեր որոնց թվում՝ «Իսրայել Օրի» պատմական վեպը:

Գորկու «Մանկությունը» և ուրիշ շատ գործեր հայ ընթերցողը կարդում է նրա թարգմանությամբ։