Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեքենա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Bonsack machine.png

Մեքենան սարք է , որը վերափոխում է էներգիան և, կամ շարժման ձևը։ Օգտագործվում է որոշ գործողությունների կատարման համար, կոնկրետ խնդիրը կատարելիս մարդու աշխատանքը թեթևացնելու կամ ընդհանրապես հանելու համար։

Մեքենան նախատեսված է մարդու արտադրական ֆունկցիաները մասամբ կամ լիովին փոխարինելու համար։ Ըստ հիմնական նշանակման տարբերում են էներգետիկական, բանող և ինֆորմացիոն մեքենաներ։ Էներգետիկան մեքենաները ծառայում են էներգիայի ցանկացած տեսակը մեխանիկականի փոխակերպելու համար։ Այդ դասին են պատկանում էլեկտրաշարժիչները, էլեկտրագեներատորները, գեներատորները, ներքին այրման շարժիչները, տուրբինները, շոգեգեներատորները և այլն։ Բանող մեքենաները լինում են տեխնոլոգիական (մետաղահատ հաստոցներ, գչոցման հաստոններ, ջուլհակահաստոցներ, փաթեթավորման մեքենաներ, պոլիգրաֆիական մեքենաներ) և տրանսպորտային (ավտոմեքենա, ջերմաքարշ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կոնվեյեր և այլն)։ Տեխնոլոգիական մեքենաներում նյութը մշակվող առարկան է, որը կարող է գտնվել պինդ, հեղուկ կամ գազանման վիճակում։ Այդ մեքենաներում նյութի փոխակերպումը՝ դրա ձևի, հատկությունների, վիճակի և դիրքի փոփոխությունն է։ Տրանսպորտային մեքենաներում տեղի է ունենում միայն նյութի՝ տեղափոխվող առարկայի, դիրքի փոփոխություն։ Ինֆորմացիոն մեքենաները նախատեսված են ինֆորմացիայի փոխակերպման համար։ Եթե ինֆորմացիան ներկայացված է թվերի տեսքով, ապա ինֆորմացիոն մեքենա կոչվում է հաշվիչ կամ հաշվողական (հաշվեմեքենաներ, մեխանիկական ինտեգրատորներ, հաշվապահական մեքենաներ)։ Այն մեքենան, որում էներգիայի, նյութերի, ինֆորմացիայի Փոխակերպումը կատարվում է առանց մարդու անմիջական մասնակցության, կոչվում է ավտոմատ–մեքենա կամ ավտոմատ։